Նա որպես վարչապետի խորհրդական չի գործել. դատախազը՝ Ա. Վարդապետյանի կողմից քրգործը խմբագրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հանցագործության դեպք չկա. վարչապետի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը`անդրադառնաով դիտարկմանը, որ Աննա Վարդանյանը քրեական գործերին միջամտում է և խմբագրում, և այդ մասին փաստեր են հրապարակվել:

«Մենք փաստերը անարձագանք չենք թողել։ Ուղարկել ենք վարույթն իրականացնող մարմին, դրանով քրեադատավարական գործընթաց է մի մասով իրականացվել, մի մասով իրականացվում»,- նշեց Դավթյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Վարդապետյանը շարունակում է պաշտոնավարել, և, որ արտահոսքի առնչությամբ է քննություն ընթանում, Գլխավոր դատախազն ասաց. «Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Ըստ այդ նյութերով ձեռք բերված փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա որ այստեղից քայլենք, դու մոտենաք, ասեք՝ ես այսպիսի մի իրավական խնդիր ունեմ, ես կարող է չզլանամ և ձեզ իրավական խորհրդատվություն տամ»։

Հարցին, թե իր կարծիքով, դա բարի կամքի դրսևորո՞ւմ էր, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այո: Կարգավիճակը չի խոչընդոտում մարդկանց խորհրդատվություն իրականացնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում: