Եթե Մարտի 1-ի գործով մեր դիմումը չբավարարվի, վարույթում եղած մեղադրանքի մասով անելիքն ավարտվում է. Արթուր Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Մարտի 1-ի» վերաբերյալ քրեական գործը բացահայտվածության հատվածով գնացել է դատարան, մնացած մասով ունենք անջատված մաս, որը միջդատական վարույթում է. բացահայտված գործը միջդատական վարույթում չի մնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Մարտի 1-ի» գործը բացահայտված է:  «Ինձ վարչապետի խոսքը մեկնաբանելու հարցադրումներ մի՛ արեք, հարցրե՛ք վարչապետին»,- նշեց Դավթյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե իրեն մեղադրում են «Մարտի 1-ի» գործը տապալելու մեջ, ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց. «Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի»։

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն խոսքին, որ «Մարտի 1-ի» գործը տապալելու համար պետք է հրաժարական ներկայացվի, Դավթյանն ասաց. «Հրաժարական տալն ինքնանպատակ չէ, եթե որևէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է։ Հրաժարական տալու փաստն ինքնին պատասխանատվությունից խուսափել է։ Հրաժարական պետք է տալ այն ժամանակ, երբ քո պաշտոնական պարտականությունները քո համոզմունքով իրականացնելու համար ունես խոչընդոտներ»։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն և դատախազության գործողություններին՝ Արթուր Դավթյանն ասաց. «Ունենք Սահմանադրական դատարանի որոշում, ունենք դրա արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտ։ Այդ դատական ակտը մեր կողմից վիճարկվել է Վերաքննիչ դատարանում՝ համապատասխան հիմնավորումներով։ Եվ այդ գործի մեր պատկերացրած իրավական հեռանկարի հարցով նաև նախաձեռնել ենք դիմում ՍԴ-ին»։

Հարցին՝ այդ գործընթացով ի՞նչ հեռանկար պետք է սպասել, ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «Եթե մեզ հաջողվում է հասնել մեր դիմումի բավարարմանը ՍԴ-ում, մենք հնարավորություն ենք ստանում այդ գործով ամբաստանյալների արարքները վերաորակելու, և, ըստ էության, գործի քննությունը շարունակելու, ապացույցները հետազոտելու, դրա արդյունքում համապատասխան դատական ակտին»։

Հարցին՝ եթե դատախազության դիմումը չի բավարարվում, ի՞նչ քայլեր են արվելու, Դավթյանը պատասխանեց. «Ուրեմն մենք չենք կարողանալու իմ ասած իրավական ճանապարհով գնալ»։

«Մարտի 1-ի գործով նախաքննության փուլում անջատված մաս կա, որն իր մեջ ներառում է ոչ միայն անձանց սպանությունների վերաբերյալ հատվածները, այլ նաև այդ գործընթացին առնչված բազում այլ հանցավոր դրսևորումներ։ Եթե քննության արդյունքում կպարզվի գործով ամբաստանյալների այլ հանցավոր դրսևորում, ուրեմն միջդատական վարույթի գործով նրանց նկատմամբ կիրականացվի հետապնդում: Այսինքն՝ եթե Մարտի 1-ի գործով մեր դիմումը չբավարարվի, վարույթում եղած մեղադրանքի մասով անելիքն ավարտվում է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում: