2020-ին հանցագործությունները նվազել են․ 400-ով նվազել են բնակարանային գողությունները․Գլխավոր դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը 2020թ. ընթացքում հանցավորության նվազում է արձանագրել 2019թ. համեմատ: Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

«2020թ. ընթացքում հանցավորության նվազում ունենք նախորդող տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության ընդամենը 382 դեպքով, սակայն, մեր վերլուծությամբ, այդ նվազումը ոչ թե 382 է, այլ 1383: 2019թ. արձանագրվել է 26 հազար 850 հանցագործության դեպք, 26 468 դեպք` 2020թ.»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:

«Մշտապես ունեցել ենք դինամիկ աճ, հատկապես բնակարանային գողությունների հետ կապված դեպքերով: 2019թ. արձանագրվել է 1 695 դեպք, իսկ 2020 թվականին՝ 1 258 բնակարանային գողություն»,- նշեց նա:

2019թ. համեմատ 3-ով աճել է սպանությունների թիվը` 47-ից դառնալով 50: Գլխավոր դատախազն արձանագրեց, որ աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների և հրազենի գործադրմամբ հանցագործությունների թվերը:

Մանրամասները՝ տեսանյութում: