Դեսպան Միլսը ներկայացրել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը

Լուրեր

14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ռիչարդ Միլս Կրտսերն այսօր հյուրընկալվեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ փորձագիտական հանրությանը ներկայացնելու 2017թ. դեկտեմբերի 18-ին ընդունված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը:

Ողջունելով դեսպանին և նրան ուղեկցող դիվանագետներին՝ ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը համառոտ ներկայացրեց Ինստիտուտի ասոցացված ու գործընկեր փորձագետներին, նրանց փորձագիտության ոլորտներն ու տարածաշրջանները, հետազոտական և այլ գործունեությունը ՄԱՀՀԻ հիմնադրումից ի վեր: Նա մասնավորապես գոհունակություն ու երախտագիտություն հայտնեց Ինստիտուտի ու նրա գործունեության նկատմամբ հետաքրքրության համար, որը նկատելի է թե՛ երկրից դուրս, թե՛ ներսում, մասնավորապես ի դեմս Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ դեսպան Միլսը կարևորեց հայ փորձագիտական լայն շրջանակների հետ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության քննարկումը, ինչը երկու կողմին թույլ կտա ավելի լավ հասկանալ Վաշինգթոնի վարած արտաքին ու անվտանգության քաղաքականություններն ու դրանց ընկալումները տեղում:

Այնուհետև դեսպանը համապարփակ ներկայացրեց այդ առանցքային փաստաթղթի մոտեցումները, վերանայումներն ու թիրախներն աշխարհում և Հայաստանի համար կարևորություն ներկայացնող տարածաշրջաններում ու կարևոր երկրների հանդեպ: Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին ու Հայաստանում ԱՄՆ քաղաքականության նպատակներին՝ դեսպանը մասնավորապես նշեց. «Դեսպանատունը համագործակցում է Հայաստանի հետ հանուն երկրի ժողովրդավար ինստիտուտների

ամրապնդման, ինչպես նաև անվտանգության ապահովման` անկաշկանդ ընտրություն կատարելու հնարավորության առկայության միջոցով»:

Դեսպան Միլսի ներկայացմանը հաջորդեցին հարցուպատասխանը և մտքերի աշխույժ փոխանակությունը: Ինստիտուտի փորձագիտական հանրությունը հետագայում էլ ԱՄՆ բարձրաստիճան ու այլ դիվանագետների հետ պարբերաբար հանդիպելու ու երկկողմ հետաքրքրության հարցեր քննարկելու շահագրգռություն և պատրաստակամություն հայտնեց:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն