Սեփական տնից զրկված շուռնուխցի Արարատին նվաստացնելու համար հրաժարվել եմ ցուցմունք տալ․Գեղամ Մանուկյան. ՏԵՍՍՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՅԴ-ական գործիչներ Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը և Գերասիմ Վարդանյանը Երևան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննվելու են կասկածյալի կարգավիճակով։

«Կասկածյալի կարգավիճակով հրավիրել էին հարցաքնության, ասացին՝ վկա եմ»,- Երևան քաղաքի քննչական վարչության շենքից դուրս գալով՝ լրագրողներին հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ հրաժարվել է ցուցմունք տալուց. «Բառացի գրել եմ հետևյալը. հաշվի առնելով, որ գտնվում եմ մի հաստատությունում, որտեղ 2021 թվականի ապրիլի 22-ին դիմակավորված մարդիկ նվաստացրել, արժանապատվությունից զրկել են Արցախյան 3 պատերազմների մասնակից, Փաշինյանի դավաճանական գործողության արդյունքում սեփական տնից զրկված շուռնուխեցի Արարատին, այդ գործողությունները կարող էին անել միայն թուրքերը։ Նրանք կատարել են Փաշինյանի հանձնարարականները, ես չեմ համարում սա հայրենի իրավապահ համակարգ, և ցուցմունք տալուց հրաժարվում եմ։ Այդքանով մեր հարցաքննությունն ավարտվեց»։

Մանուկյանի պնդմամբ՝ քննիչները կատարում են քաղաքական պատվերներ. «Հայաստանի քննչական կոմիտեն այն, ինչ թույլ տվեց Արարատի նկատմամբ, դրանից հետո վերաբերմունքս փոխված է։ Հասկանում ես, որ այս քննիչների գլխին լցրել են այնքան քաղաքական պատվերներ, որ իրենք էլ չեն կարողանում տակից դուրս գալ։ Ձևի համար պետք է քրեական գործեր հարուցեն, ոնց որ Արարատին դիմակավորված անձինք պառկեցրել էին գետնին, տեսախցիկով նկարում էին, որ տանեին հայրենադավ շեֆին ցույց տային, որ նա էլ անմարդկային բավարարությունն ունենար։ Այս մարդիկ 48 ժամ աշխատեն, էլի չեն հասցնի»։

Մանրամասները՝ տեսանյութում: