Թող ընտրեն՝ ուզում են լինել կորոնավիրուսով հարուստ Հնդկաստանում ու Բրազիլիայում, թե՝ ապագայով ՀՀ-ում. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
29.04.2021 | 13:46ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին նախագիծը:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի դիտարկմանը, որ հնարավոր է մարդիկ, ովքեր տարիներով արտերկրում են, չցանկանան վերադառնալ՝ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Հնարավորություն է տրվում մեր հայրենակիցներին, մեր պետությունն առաջարկ է անում, թող օգտվեն: Թող ընտրեն՝ ուզում են լինել կորոնավիրուսով հարուստ Հնդկաստանում ու Բրազիլիայում, թե՝ ապագայով ՀՀ-ում: Ապագան միասին պիտի կերտենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: