Անում են գործը, որն էլ պետք չի. Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի նախարարության կրճատումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Էկոնոմիկայի նախարարության՝ աշխատանքից ազատված աշխատակցիները, որոնք հիմնականում գյուղոլորտի մասնագետներ են, այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պնդելով, որ իրենց անհիմն են ազատում աշխատանքից:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն, անդրադառնալով խնդրին, նշեց, որ նախարարությունն իր գործունեությամբ փորձում է ստեղծել որքան հնարավոր է բարձր արժեք և հարկատուների միջոցները ծախսել արդյունավետ:

«Այդ գործողությունների արդյունքում լինում են, իհարկե, փոփոխություններ։ Նախարարության բոլոր կառույցներում փոփոխություններ են արվում։ Որոշ բաժիններ, որոնք արդեն արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք է ստեղծվեն՝ ստեղծվում են»,- ասաց Քերոբյանը:

«Բնականաբար երբ մարդիկ կորցնում են աշխատանքը, դա ցավալի է, բայց եթե անում են այնպիսի գործ, որն էլ պետք չէ, պետք է այդ հաստիքները կրճատել, մոդեռնիզացիա պետք է անել»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: