Փողոցում մահացող քովիդով հիվանդներ՝ Հնդկաստանում․ համաճարակային իրավիճակն աշխարհում և ՀՀ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
07.02.2026 | 16:23
Որ քաղաքներում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 15:55
Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը / խոստանալը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՀԿԿ-ն մշտադիտարկում է անցկացնում
07.02.2026 | 15:33
Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը
07.02.2026 | 15:28
Հրաձիգ Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության փոխչեմպիոն
07.02.2026 | 15:16
«Ապրելու երկիր»-ն ու «Մայր Հայաստան»-ը Ծառուկյանի հետ քննարկում են ընտրություններին միասին մասնակցելու հարցը
Բոլորը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 149 միլիոնը, որից ավելի քան 19 միլիոնը ակտիվ դեպքեր են։ Եվ մինչ Հայաստանում ամենօրյա դեպքերի թիվը վերջին շաբաթում 1000-ից պակաս է, որոշ երկրներում վարակը շարունակում է մոլեգնել։

Այս օրերին առողջապահական սարսափը Հնդկաստան է հասել։ Այստեղ յուրաքանչյուր չորրորդ րոպեում մեկ մարդ է քովիդից մահանում։ Չերենջիվ Մալոտրան, որն արդեն տասնյակ տարիներ է՝ դիակիզման աշխատանքներով է զբաղվում, այս օրերին գրեթե դադար չունի։

«Նման սարսափելի իրավիճակ դեռ երբեք չէի տեսել։ Չեմ հավատում, որ սա Հնդկաստանի մայրաքաղաքում է տեղի ունենում։ Մարդիկ թթվածին չեն ստանում ու կենդանիների պես մահանում են։ Անգամ բավարար ռեսուրսներ չունենք՝ նրանց պատշաճ կերպով դիակիզելու համար»,- ասում է նա։

Կորոնավիրուսային վիճակագրությամբ՝ Հնդկաստանն այժմ աշխարհում 2-րդն է՝ գրեթե 18 միլիոն դեպքով և 201 հազարից ավելի մահով։ Շարքը հաջորդաբար շարունակում են Բրազիլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը։

Վարակման 5․5 միլիոն դեպք ունեցող Ֆրանսիայում սպասվում է, որ առաջիկա օրերին նախագահ Մակրոնը կհայտարարի սահմանափակումների թուլացման մասին։ Վարակման 3 միլիոնից ավելի դեպք ունեցող Գերմանիայում էլ դեռ շարունակվում է պարեկային ժամը։

Կորոնավիրուսի դեմ տարածաշրջանում ամենաշատ պատվաստումներն իրականացրած Թուրքիան նոր դեպքերի թվով աշխարհում 6-րդն է։ Վաղվանից մինչև մայիսի 17-ը երկրում ամբողջական լոքդաուն կհայտարարվի։ Մինչ այս Թուրքիայում լոքդաունները հանգստյան օրերին էին, երբեմն էլ պարեկային ժամ էր գործում։ Սա այն պատճառով, որ նախագահ Էրդողանը կարծում էր, թե դա կվնասի երկրի տնտեսությանը։

Ադրբեջանում մինչև հունիսի 1-ը հատուկ կարանտինային ռեժիմ է։ Հունվարի կեսից երկրում մեկնարկել են պատվաստումները։ Մինչ օրս այնտեղ 315 հազարից ավելի դեպք է գրանցվել։ Հարևան Վրաստանում վերջին շրջանում քովիդի նոր դեպքերը նվազել էին՝ դառնալով 1000-ից պակաս։ Այսօր, սակայն, ցուցանիշը կտրուկ աճել է․ 1500-ից ավելի նոր դեպք՝ վերջին մեկ օրում։ Մահվան դեպքերը նույնպես օրեցօր աճում են։ Երկրում դեռ որոշ սահմանափակումներ են գործում, մասնավորապես՝ դեռ ուժի մեջ է գիշերը տեղաշարժվելու սահմանափակումը։

Այսպիսով, Հայաստանը տարածաշրջանում կորոնավիրուսի ամենաքիչ օրական դեպքերն ունեցող երկիրն է, և այս ցուցանիշով աշխարհում 70-րդն է։ Ապրիլի 13-ից արդեն հանրապետությունում մեկնարկել են պատվաստումները։ Ըստ Առողջապահության նախարարության՝ այսօրվա դրությամբ 2․641 դեղաչափ պատվաստում է կատարվել։

Այսօր հանրայնորեն պատվաստվեցին նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու փոխվարչապետ Տիգրան Անվինյանը։ Նրանց խոսքով՝ հատուկ են AstraZeneca-ն ընտրել, որպեսզի բնակչության շրջանում այդ պատվաստանյութի նկատմամբ վստահությունը բարձրանա։

Հավելենք, որ համաձայն Առողջապահության նախարարության նոր որոշման՝ այսուհետ պատվաստման համար դիմել կարող են դիմել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան