Երեք խնձոր, որ նետեց Սերժ Սարգսյանը «հեքիաթի» սկզբում, առանց վերջի. «Ժամանակ»

Լուրեր

15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
15.11.2024 | 20:14
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
15.11.2024 | 20:11
Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung
15.11.2024 | 20:00
Բա մե՛ր համբերության բաժակը ոնց է լցվել պարոն Փաշինյանի անհետևանք ելույթներից․ մի անգամ ասե՞լ է՝ բանակում մահերը կանխեք․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:51
Հիմարություն է մարդու հիմնարար ազատությունները չհարգող երկրներում COP-ի անցկացումը․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:44
ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
15.11.2024 | 19:33
Սամվել Բալասանյանի որդուն կալանավորելու որոշում է կայացվել
15.11.2024 | 19:30
Եթե շինարարություն, ապա «Տոտալի» և «Շինսթարի» հետ. մինչև 50% զեղչեր ԱՐԶՆԻ համայնքի նորաբաց սրահներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:26
Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 19:16
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հետ
15.11.2024 | 19:00
Ուկրաինան կպայքարի ՌԴ-ի ագրեսիայի դեմ․ Թրամփն ինչ էլ առաջարկի, հրադադարը չի հաջողվի․ Գարս Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:54
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը փոխանցվել են
15.11.2024 | 18:48
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին օրերս այցելելով Երեւանի պետհամալսարան, եւ այդ այցի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելով, արել էր մի շարք ուշագրավ հայտարարություններ, այդ թվում՝ Հայաստան-Իրան երկաթուղու վերաբերյալ: Իրանի դեսպանը հայտարարել էր, թե Իրանը կանի պատասխան քայլ, եթե Հայաստանն առաջ գա: Թեհրանի դիրքորոշումը նոր չէ, եւ Իրանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կառուցել երկաթուղու իր հատվածը, եթե Հայաստանը գտնի իր հատվածի ներդրողին: Հայաստան-Իրան երկաթուղին ծրագիր է, որ 2008 թվականին հռչակեց Սերժ Սարգսյանը, սակայն առ այսօր դրա ուղղությամբ չի կատարված որեւէ սկզբունքային քայլ: Նախնական գնահատմամբ՝ դրա համար պետք է մոտ 3 միլիարդ դոլար: Միաժամանակ անկասկած է նաեւ, որ զուտ առեւտրային տեսանկյունից բավականին բարդ է գտնել ներդրող, քանի որ Հայաստան-Իրան երկաթուղին զուտ երկկողմ կամ առավելագույնը եռակողմ՝ Իրան-Հայաստան-Վրաստան նշանակությունից այն կողմ ունի այլընտրանքներ, ավելի էժան, մի մասը արդեն գործող:

Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ ներդրումը կարող է լինել քաղաքական: Իսկ ո՞վ Հայաստանում կներդնի 3 միլիարդ քաղաքականության մեջ, եթե, մեղմ ասած, կան կասկածներ, որ Հայաստանը իրականում ռուսական քաղաքականության մաս է, ոչ թե ինքնուրույն քաղաքական սուբյեկտ: Ահա այստեղ է, որ խնդիրը պահանջում է Հայաստանի առաջին քայլը եւ այդ քայլը պետք է լինի ազդակ ոչ միայն Իրանին, այլ նաեւ հնարավոր այլ շահագրգիռ սուբյեկտների, օրինակ՝ Չինաստանին, որը Երեւանում կառուցում է Եվրասիական տարածաշրջանի իր ամենամեծ դեսպանատունը: Ըստ այդմ, Չինաստանն առնվազն հավակնորդ է Հայաստանում ռազմավարական նախագծերում «քաղաքական» ներդրում անելու, եթե լինեն ազդակներ: Այստեղ հարցն այն է, որ Հայաստանը բացի նախագահական ուղերձով հռչակելուց, նաեւ կարողանա կոնկրետ քայլ կատարել ռազմավարական այդ նախագծի ուղղությամբ: Իրանի դեսպանի ակնարկը այդ իմաստով շատ թափանցիկ է՝ կատարել գործնական քայլ, որպես ինքնուրույն քաղաքականության հավաստիացում: Դա ունենալու է թե՛ ներքին, թե՛ արտաքին գեներատիվ կարողություն եւ էֆեկտ:

Ընդ որում, տվյալ պարագայում խնդիրն անգամ Հայաստան-Իրան երկաթուղին էլ չէ, այլ որեւէ այլ ռազմավարական նշանակության նախագծի իրականացում, որով կապրի երկիրը, հասարակությունը: Դա կարող է լինել թեկուզ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, կամ որեւէ այլ՝ նոր գաղափար, որը սակայն կունենա ռազմավարական նշանակություն եւ հեռանկար ռեգիոնալ իմաստով, դառնալով Հայաստանի ինքնիշխան պետականության ցուցիչը: Երբ Հայաստանը թեւակոխում էր անկախ պետականության հակասական ընթացքի երրորդ տասնամյակ, թեւակոխում էր բավական արյունալի անցումով՝ Մարտի 1-ի ողբերգությամբ, քաղաքական կանյուկտուրան Սերժ Սարգսյանին մղեց երեք խոշոր նախագծերի հռչակման՝ երկաթուղին, Համահայկական բանկն ու նոր ատոմակայանը: Ու թեեւ դրանք կոնյուկտուրային թելադրանքով արված հռչակումներ էին, այդուհանդերձ, ժամանակի եւ տարածության պատմական կտրվածքով դրանք վաղուց պահանջված էին անկախ պետականության երկու տասնամյակից հետո: Սակայն քանի որ շարժիչ ուժը հենց կոնյուկտուրան էր, այդ նպատակներից որեւէ մեկը գործնականում չդարձավ գոնե սկսված նոր իրականություն:

Ներկայումս Հայաստանը թեւակոխում է երրորդ տասնամյակ, կրկին անցումային որոշակի «էպոխալ» մի շրջան, որը հուսանք չի լինի ողբերգության եւ արյան հաշվին: Նոր տասնամյակն անկասկած շատ ավելի բազմաշերտ եւ հիմնարար է իր խորքային բաղադրիչներով, որոնք դարձյալ բախման մեջ են կոնյուկտուրային խնդիրների հետ, միաժամանակ պարունակելով ռազմավարական մասշտաբի հրամայականներ: Կա՞ իշխանության պաշարում որեւէ նոր գաղափար՝ ներս եւ դուրս ուղղված, եւ արդյո՞ք այս անգամ այդ գաղափարը չի մնա ներսի եւ դրսի արանքում, դառնալով, կրելով կոնյուկտուրայի փոշին, թե՞ Հայաստանում կբարձրանա այդ գաղափարի իրագործման փոշին: Երեքը պետք չէ, գոնե մեկը, բայց գործնական մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: