Հանրապետության դպրոցները ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում են: Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ուսուցում է իրականացնում Երևանի 50 դպրոցներում, սակայն այս տարվա փետրվարին տեղի ունեցած երկրաշարժն այն փոփոխությունների է ենթարկել. ավելացվել է պարապմունքների հաճախականությունը. հայտնում են ԱԻՆ-ից:
Վարչության պետը նշում է, որ իրենց ծառայությամբ հետաքրքրվող հիմնարկների թիվն օրեցօր աճում է: Բացի այդ, կառույցն իրականացնում է նաև կրթական գործունեություն: Արդեն հրապարակել է 4 գրքույկ, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դպրոցներում ավելացնել խաղ վիկտորինաներն ու շարժական խաղերը: