Հայտնի են 2021 թվականի «Ավրորայի» հերոսների անունները

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համաշխարհային մարդասիրական «Ավրորա» մրցանակի այս տարվա հավակնորդներն արդեն հայտնի են։ Մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին քիչ առաջ հայտարարեց 585 հայտից ընտրված մարդասեր ակտիվիստների անունները։

Նրանք են՝

• Գրեգուար Ահոնգբոնոն (Կոտ դ’Իվուար). «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիր, որն օգնում է Արևմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց և փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու` տեղական անմարդկային սովորությանը: Գրեգուար Ահոնգբոնոնն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք խթանում են միջազգային համերաշխությունը և աջակցում են մտավոր հաշմանդամություն ու հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց։ Դրանք են «Միջազգային զարգացման կրթության՝ Լանոդիերի տարածաշրջանային կոմիտեն» (ԿՐԵԴԻԼ), «Լ’Արշ Կանադա» հիմնադրամը և «Սբ Կամիլ» ընկերակցությունը:

• Ջուլիեն Լուսենգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն). մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության և զարգացման» (SOFEPADI) կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ ի վեր օգնում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին։ Տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են կանանց կազմակերպություններին, զորացնում են գենդերային հիմքով բռնության զոհերին և օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ։ Դրանք են Կոնգոյացի կանանց հիմնադրամը, Կոնգոյի համերաշխության լիգան և «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման և խաղաղության» կազմակերպությունը:

• Ռուբի Ալբա Կաստանյո (Կոլումբիա). իրավապաշտպան և ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների և շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա) հիմնադիր, որն աշխատում է պաշտպանել հազարավոր կոլումբիացի գյուղացիների իրավունքները, որոնք ենթարկվում են հետապնդումների, հարկադիր տեղահանումների և անհետացման։ Տիկին Կաստանյոն առաջադրել է հետևյալ երեք կազմակերպությունները, որոնք պաշտպանում են Կոլումբիայի գյուղացիական և աղքատ համայնքների իրավունքները. Գյուղացիների, գյուղական աշխատողների և շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա (ASOCATDAME), «Նորման Պերես Բեյո» կլարետյան կորպորացիա (CCNPB) և Գյուղատնտեսական միությունների ազգային դաշնություն (FENSUAGRO):

• Աշվաք Մոհարամ (Եմեն). բժիշկ, որը կենսապահպան աջակցություն է ցուցաբերում Եմենի Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որը հայտնվել է հակամարտության ու շրջափակման հետևանքով գոյացած ճգնաժամի մեջ: Բժիշկ Մոհարամն առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք պաշտպանում են երեխաների ապագան և անվճար առողջապահական ծառայություններ մատուցում Եմենում ընթացիկ հակամարտությունից տուժածներին. դրանք են «Փրկեք Եմենի երեխաներին» և «Բժիշկներ առանց սահմանների» (Եմեն) կազմակերպությունները:

• Փոլ Ֆարմեր (ԱՄՆ). բժիշկ-մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիր և գլխավոր ռազմավար, որը ժամանակակից բժշկագիտության օգուտները հասցնում է նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը: Փոլ Ֆարմերը առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք առողջապահական ծառայություններ են մատուցում աշխարհի ամենաաղքատ համայնքներին և ստեղծում են սոցիալական բժշկություն ուսուցանողների ու պրակտիկ գործունեությամբ զբաղվող մասնագետների համաշխարհային շարժում։ Դրանք են «Առողջապահական գործընկերներ» և «Հավասար առողջություն» կազմակերպությունները։

«Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հնարավորություն՝ ճանաչման արժանացնելու ամբողջ աշխարհից ընտրված այս ականավոր կանանց ու տղամարդկանց: 2021 թ. «Ավրորայի» հերոսներն անհատներ են, որոնք իսկապես հավատում են մարդու հիմնարար իրավունքներին և իրենց կյանքը նվիրել են անբարենպաստ վայրերում գտնվող մարդկանց օգնելու գործին: Նրանք ճանաչման են արժանանում նաև այն հսկայական ազդեցության համար, որ նույնիսկ մեկ անհատը կարող է գործել՝ օգնելով հազարավոր մարդկանց և որ ամենակարևորն է, միաժամանակ, ոգեշնչել միլիոնավոր մարդկանց», – ասաց «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:

Հավելենք՝ «Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան՝ մեկ միլիոն դոլար մրցանակը բաշխելով այն կազմակերպությունների միջև, որոնք օգնում են կարիքավորներին։

Հիշեցնենք՝ նախորդ տարիներին «Ավրորա» մրցանակին են արժանացել ամերիկացի վիրաբույժ և միսիոներ Թոմ Քաթինան, բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն, ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, եզդի ակտիվիստ Միրզա Դինային, որոնք, վտանգելով իրենց կյանքը, փրկել են հարյուր հազարավորներին։