Սյունիքում կատարվածի գլխավոր դերակատարներն են Քոչարյանը, նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, Վանեցյանը. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

«Ինձ համար դեռևս մինչև վերջ հասկանալի չէ, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց այդքան ուշ ժամի այց կատարել Սյունիքի մարզ, մտնել Շուռնուխ և այդ ձևաչափով հանդիպել բնակիչների հետ: Բազմաթիվ հարցեր մնում են օդում կախված: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի՝ Սյունիք կատարած այցը քննարկման առարկա դարձավ, և հարցին, թե ինչ էր տեղի ունեցածը, պատգամավորը պատասխանեց, որ Սյունիքում կատարվածը ուղղորդված էր մեկ կենտրոնից: «Այդ կենտրոնի առնվազն անկյունաքարերը մեզ հայտնի են՝ գլխավոր դերակատարը Ռոբերտ Քոչարյանն է, նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, պղնձամոլիբդենային կոմբինատի շահառուներից Արթուր Վանեցյանը, և բոլոր նրանք, ովքեր հայտարարել են, որ գործընթացները չպետք է ընտրություններին հասնեն: Սա ամենավտանգավորն է. Հայաստանը քաոտիկ, անկառավարելի, սիրիական սցենարով միջավայրի վերածելու գործընթացի մեկնարկը տրված է, միջավայր, որտեղ նույնիսկ ընտրություններն ի վիճակի չեն լինի ճգնաժամը հաղթահարել:

Սա գործընթացի երևացող հատվածն է, ավելի խորքային պրոցեսներ կան, որոնք վերաբերում են արտաքին քաղաքական «ոռոգումներին», վերաբերում են Փաշինյանի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությանը, որ եթե Մեղրիի միջանցքի մասին խոսք լինի, ապա մեր պատասխանը կլինի՝ Նախիջևանի միջանցք: Ըստ էության՝ դա պատասխան էր ռուս-թուրքական պայմանավորվածությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: