Մարզերում կան բժիշկներ, որոնք ստիպված են իրենց նեղ մասնագիտությունից դուրս գործառույթներ կատարել․ Վիոլետա Զոփունյան
Հասարակություն
23.04.2021 | 16:06Հասարակության զգալի մասը չի օգտվում բժշկական առաջնային օղակի ծառայություններից: Օգտվում են հիմնականում քրոնիկ հիվանդություններ ունեցողները: Այս մասին «Հայաստանի քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկաներում բժշկական ծառայություններից. ինչո՞ւ» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը:
Նրա դիտարկմամբ՝ մարզերում առկա է կադրային ռեսուրսների խնդիր: «Մարզերում կան բժիշկներ, որոնք ստիպված են իրենց նեղ մասնագիտությունից դուրս գործառույթներ կատարել»,- նշեց Զոփունյանը: Նա նաև հավելեց, որ կան նաև կազմակերպչական խնդիրներ:
Մանրամասները՝ տեսանյութում: