ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այնքան վատ են, որ Բայդենը մինչ օրս Էրդողանի հետ հեռախոսազրույց չի ունեցել․ Կիրո Մանոյան

Լուրեր

31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Բոլորը

Ամերիկահայ համայնքի կողմից ավելի քան 1 միլիոն նամակ է ուղարկվել տարբեր պաշտոնյաների, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի շուրջ 115 անդամ և մոտ չորս տասնյակ սենատոր նամակով դիմել է նախագահ Բայդենին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը՝ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

 

«Եթե նախագահը նման քայլեր պետք է կատարի, այսինքն՝ Միացյալ Նահանգների գործադիր իշխանության քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություն մտցնի, ապա առաջին տարվանից դրա ազդանշանը պետք է տա, որովհետև դրանից հետո շատ հարցեր կգան, կխճողեն։ Հիմա ինքն իր բարձրության վրա է, և եթե անի, հիմա պիտի անի։ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ առավելություն կդառնա։ Սա, ի վերջո, ամերիկյան ռազմաբեմի վրա, այսպես ասած, հայ-թուրքական կռիվ է, քաղաքական կռիվ, և այդ քաղաքական կռվում հայկական կողմը հաղթած դուրս կգա։ Դա արդեն ճնշում կլինի Թուրքիայի վրա, և Թուրքիան ստիպված կլինի հաշվի նստել՝ որպես պետության»,- ասաց Մանոյանը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հիմա այնքան վատ են, որ նախագահ Բայդենը մինչ այսօր Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել։

 

Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարելի է համարել կայացած փաստ՝ հաշվի առնելով խորհրդարանի երկու պալատների բանաձևերը: Նրա խոսքով, սակայն, Հայաստանի գործող իշխանությունները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող օգտագործել առկա հնարավորությունները, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

 

«Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Հայաստանի ԱԳՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների մասին մի բան է ասում, վարչապետի աշխատակազմը, քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում մեկ այլ բան է ասում։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ պետք է վերանայել դիրքորոշումները Թուրքիայի հարցում, և իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ տեղյակ չէ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ երկխոսության մասին։ Մի կողմից հայտարարություններ են հնչում, որ պետք չէ խոսել Թուրքիայի հետ թշնամանքի մասին, իսկ մյուս կողմից՝ ԱԳՆ ղեկավարը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հայտարարում են, որ Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական կլինի տարածաշրջանի անվտանգության համար»,- հավելեց Կիրո։