Հնարավոր է՝ 61 հազար հայ ստիպված լինի լքել ՌԴ-ն․ ինչ սպասել միգրանտների համար նոր կարգավորումներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:04
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Հնարավոր է՝ առաջիկայում ՌԴ-ում գտնվող մի քանի հազար հայ միգրանտներ ստիպված լինեն լքել այդ երկիրը։ Ռուսաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին կոչ է արել օգնել Ռուսաստանում ապօրինի գտնվող իրենց քաղաքացիներին լքել երկիրը։ «Եթե մինչև հունիսի 15-ը մենք ձեզ հետ այդ թիվը չմաքրենք, ինչպես ենթադրում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, ապա այդ մարդկանց սպառնում են պատիժներ՝ ընդհուպ մինչև Ռուսաստանից արտաքսում և սահմանների փակում։ Ես կցանկանայի, որ դուք ձեր երկրներում ԶԼՄ-ների, բլոգերների հետ քարոզչական աշխատանք անցկացնեիք»,- նշել է Գորովոյը:

ՌԴ ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ ներկայում Ռուսաստանում ավելի քան 332 հազար անօրինական միգրանտ կա, 61 հազարը՝ Հայաստանից։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, մեկնաբանելով ռուս պաշտոնյայի հայտարարությունը, շեշտում է՝ ամեն ինչ օրինական է, Ռուսաստանն իր քաղաքականությունն է իրականացնում։ Միաժամանակ, պատգամավորը հորդորում է սպասել պաշտոնական պարզաբանման, թե կոնկրետ քանի քաղաքացու է վերաբերելու կարգավորումը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ կարծում է՝ կարգավորումն ակնհայտորեն խնդիրների առջև է կանգնեցնելու մեր հայրենակիցներին, և այս հարցով պետք է լրջորեն զբաղվել։

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում մոտ 2․5 մլն հայ է ապրում։ Նրանց մի մասը քաղաքացիություն ունի կամ մշտական բնակության իրավունք։ Իսկ անօրինական միգրանտների հարցը պարբերաբար քննարկման առարկա է դառնում։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների խնդիրը բարդ է ու բազմաշերտ, այստեղ առկա են ոչ միայն սոցիալական ու իրավական, այլև քաղաքական հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան