ՊՆ-ն ի՞նչ կառույց է. պատերազմ անցած երեխեքին պատերազմից փախածները տանում են՝ չասելով, թե ուր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 14:37
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների նոր փուլը կրկին կանցկացվի Շվեյցարիայում. Զելենսկի
19.02.2026 | 14:29
Շվեդիան ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությանը․ Ստեներգարդ
19.02.2026 | 14:21
«Ինտերին» հաղթած «Բուդյո-Գլիմտը» ռեկորդներ է սահմանել Չեմպիոնների լիգայում
19.02.2026 | 14:13
Եթե ոտնձգությունը չեք գնահատում, ո՞նց եք գնահատում սահմանազանցումը. Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 14:07
Կհայտարարվի 5 միլիարդ դոլարի հավաքագրման մասին. Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ այսօր կկայանա Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը
19.02.2026 | 14:01
Եկեղեցին պահանջում է կարգալույծ հռչակված քահանային և նրա կնոջը վտարել բնակարանից
19.02.2026 | 13:57
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ
19.02.2026 | 13:50
Մատրյոշկա, լոգոտիպով ժամացույց․ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից նվերներով է վերադարձել
19.02.2026 | 13:41
Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը քարտեր ձեռք չբերեն, մենք կանենք դա, քարտերը տներ կառաքենք.Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:18
Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է
19.02.2026 | 13:15
ՄԻՊ-ը խուսափեց ասել` Հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս ունի՞, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:04
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին հարվածներ հասցնել արդեն փետրվարի 21-ին. ԶԼՄ-ներ
19.02.2026 | 12:56
Ինձ մի բան է անհանգստացնում, գումարներն ո՞վ է գնահատում. Գրիգորյանը` համայնքների ֆինանսավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտից Կառավարության շենքի մոտ էին հավաքվել ժամկետային զինծառայողների ծնողները։ Նրանք գործադիր մարմնից պահանջում են կրճատել իրենց զավակների ծառայության ժամկետը։

«2019 թվականի երկրորդ զորակոչի տղաներին երեք ամիս է մնացել ծառայելու, և ճիշտ ենք համարում հենց հիմա զորացրել այդ հավաքի տղաներին։ Իսկ մյուս երկու զորակոչերի մասով գոնե 6 ամիս կրճատվի այն երեխաների դեպքում, որոնք պատերազմ են տեսել։ Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 22-ը նրանք տեսել են նաև հետպատերազմյան բեռը։ Իսկ այսօր տեսնում ենք հակառակ վերաբերմունքը․ հենց հիմա Պաշտպանության նախարարությունը․․․ ես չեմ հասկանում՝ ինչ կառույց է։ Հենց հիմա ամենացինիկ վերաբերմունքն է դրսևորվում պատերազմ անցած տղաների նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

Ժամկետային զինծառայողի ծնողի խոսքով՝ այժմ տարբեր զորամասերից շատ տղաների տանում են անհայտ ուղղությամբ, իրենք չեն կարողանում տեղեկանալ, թե զինվորներին ուր են տեղափոխում․ «Պատերազմ անցած երեխեքին պատերազմից փախածները տանում են՝ չասելով, թե ուր։ Չգիտենք, չեն ասում։ Ծնողն այսօր տեղյակ չի, թե իր երեխուն ուր են տանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան