120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է՝ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը․ ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
19.04.2021 | 10:39Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն: