Բացառված է՝ Զանգեզուրով միջանցքի հարցի քննարկումն իմ կողմից. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ արձագանքելով Զանգեզուրի միջանցք վերադառնալու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությանը։

«Այո՛, միջանցք բառն ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե մի հարց։ Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների կազմակերպության իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնց ՀՀ-ն միացած է», – ասաց Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ որևէ այլ ձևաչափով քննարկում չի ունենալու այդ հարթակում։

 

 

 

 

 

Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը գաղտնազերծված փաստաթուղթ է հրապարակել, որն ապացուցում է խորհրդարանում վարչապետի՝ ապրիլի 14-ին ասած խոսքերը, երբ նա նշեց, որ Օնիկ Գասպարյանը չի ասել, թե անհրաժեշտ է 3-4 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, այլ հակառակը՝ ասել է՝ «ոչ մի քայլ ետ» սկզբունքով շարժվում են առաջ և հաջողություններ են գրանցում:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքանով կարող է հանրությունը վստահ լինել, որ այդ փաստաթուղթն իրական է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հանրության մոտ կասկածներ չկան: Որոշ շրջանակներ կասկածներ ունեն, և այդ շրջանակներն ինչ ապացույց էլ ի հատ գա, կարող են այն համարել կեղծ, եթե հետագայում ձայնագրություն էլ լինի, կարող են համարել մոնտաժված: Նրանք որևէ կերպ չեն համարելու, որ ստացան իրենց կասկածի սպառիչ պատասխանը: Որքանով տեղյակ եմ՝ Էդմոն Մարուքյանը հնչեցրել է այդպիսի կասկածներ և նրան հրավիրել են, որ ծանոթանա նաև այլ փաստերի ևս, և նա հրաժարվել է»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի հերքել, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել է՝ պետք է կանգնեցնել պատերազմը, և նշել է, որ դրանից հետո այլ իրողություններ եղան, նոր սպառազինություն ձեռք բերվեց, բայց ամիսներ անց խորհրդարանում նա նշել է, որ Օնիկ Գասպարյանը ստում է, Հրաչյա Հակոբյանը նշեց. «Այն, որ այն ժամանակ չի հերքել, միգուցե չի համարել, որ ճիշտ ժամանակն է դրա մասին խոսելու և հնարավորություն է տվել ռազմական ղեկավարությանը՝ շտկելու իրենց սխալները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

Ի պատասխան Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը որոշ պնդումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:

Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել:

 

որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. « … Արևելյան օպերացիոն ուղղությունում ….. և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, … » հավելելով, որ՝  « … Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում … »: Սա արտահայտում է պարոն Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ»:

 

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերթական անգամ խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց։

 

ԱԺ-ում լրագրողները հարց հնչեցրին, թե պատերազմից հետո ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել բանակում, փոխնախարարը չպատասխանեց՝ ասելով, որ ամեն ինչ փոխվելու է և երբ արդյունքները տեսանելի կլինեն, դուք կտեսնեք»,- ասաց նա։

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե գերիների վերադարձի հարցն ինչպես պետք է կարգավորվի, որին ի պատասխան նա նշեց՝ հօգուտ ՀՀ-ի։ Իսկ հարցին, թե արդյո՞ք ինքը տեղյակ է, որ գերությունից վերադարձած տղաներին կրկին ուղարկում են ծառայության, փոխնախարարը պատասխանեց.

«Ներողություն, լավ բան չեմ անում, որ փակում եմ դուռը»։

 

 

 

 

 

Եթե մենք ուզում ենք, որ Արցախի հարցը լուծվի, պետք է համահայկական օրակարգ ներկայացնենք։ Այս մասին ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Եվ այդ օրակարգի մեջ պետք է նշված լինի այն, ինչի մասին խոսեց արտգործնախարարը։ Դեօկուպացիայի հարցը պետք է նշված լինի բոլոր հայերի համար։ Դա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը։ Պետք է հասկանանք, որ առանց Հադրութի Արցախը թերի է, առանց Շուշիի Արցախը թերի է։ Դա պետք է լինի մեր ընդհանուր համակարգը՝ անկախ նրանից՝ ուժ ունենք այսօր, թե ոչ։ Ես գտնում եմ, որ հնարավոր է առաջ գնալ, և Արցախն, այո, ունի ապագա»,- հայտարարեց նա։

Ըստ Իգիթյանի՝ բոլոր միջազգային փաստաթղթերում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ ճանապարհով։ Դա մեծ ձեռքբերում է։

«Մինսկի խումբ կլինի, թե ՄԱԿ-ի, ԵԽԽՎ բանաձևերում կամ առանձին պետություններում բարձր մակարդակներում նշված էր այդ հարցը։ Եվ երբ մենք խոսում ենք Արցախի պատերազմի մասին, մենք պետք է հասկանանք, որ ցանկացած քաղաքական մանիպուլյացիա օգտագործվում է մեր դեմ։ Օրինակ բերեմ՝ ինչո՞ւ սկսվեց պատերազմը։ Այստեղ ասում են՝ մեկը հող է ծախել, փող է վերցրել, մյուսն այսպես կամ այնպես է արել։ Ոչ, պատերազմն սկսվեց, որովհետև Ադրբեջանը ունեցավ Թուրքիային որպես ռազմական պարտնյոր։ Ալիևն այդ մասին ինքն է ասել»,- նշեց Իգիթյանը։

Նրա խոսքով՝ եթե մենք իրոք ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգայնորեն ու դիվանագիտական դաշտում ճիշտ ձևակերպվի, ապա ճիշտ պետք է ներկայացնենք այս պատճառը։ «Եվ պատճառի մեջ է նշել, որ պատերազմն սկսվեց, որովհետև Ադրբեջանը խախտեց բոլոր բանաձևերը, Թուրքիան խախտեց բոլոր բանաձևերը։ Եվ օգտագործվեց նաև վարձկանների ու ջիհադիստների մեծ բանակ։ Սա է պատճառը»,- հավելեց նա։

 

 

 

 

 

Մեր իշխանությանն ուղղված հիմնական մեղադրանքը եղել է այն, որ ժողովրդի իշխանությունը չենք տվել քաղաքական գերեզմանից մումիաների տեսքով վերակենդանացած որոշ անձանց: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Եթե մենք որոշեինք, որ գնում ենք այդ քայլին, մեզ չէին մեղադրելու նրա մեջ, ինչի մեջ մեղադրում են: Այդ մարդկանց ոչինչ չի հետաքրքրում բացի իշխանությունից, որը տլու է հնարվորություն սեփական ժողովրդին թալանելու, կեղեքելու և հարստահարելու:

Մի շատ տարածված թեզ կա, որ ասում են՝ դուք եք պարտվել, Նիկոլ Փաշինյանն է պարտվել, բայց այդ 44 օրը, որ ասվում էր, թե հաղթում ենք, իրենք էին հաղթում: Իրենք հաղթում էին, պարտվել ենք մենք: Ու այդ մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից «ուխոդվում են», իրենք կարծում են, որ ժողովուրդն իրենց հետ ապագա է կապելու: Ուզևմ եմ հիասթափեցնել, դա այդպես չէ»,-հայտարարեց «Իմ քայլի» պատգմավորը:

Նա նկատեց, որ պատերազմից հետո անընդհատ իրենց ասել են՝ ձեզ մեղադրում են այս կամ այն մեղքի մեջ, հրապարակեք այդ տեղեկությունները և ցույց տվեք, որ մեղավոր չեք. «հիմա հիմնավորում ենք մեր ասածը, հիմա էլ ասում են՝ վայ, դուք գաղտնիք եք հրապարակել: Բա որ ասում էինք՝ եկեք հիմնավորեք, չգիտեի՞ք, որ դա գաղտնիք է: Ձեր մեղադրանքները ընդմենը քաղաքական շահարկումներ են և դուք դա ամենալավը գիտեք: Մի հատ էլ գալիս լուրջ դեմքով ասում են՝ դուք ապագա չունեք: Չէ, դուք ունեք ապագա, ձեր ցավը տնեմ: Եթե մի ուժ կա, որին ԱԺ արտհերթ ընտրությունները ձեռք չէր տալիս, դա դուք եք և դրանում կհամոզվեք հունիսի 20-ին: Դուք որևէ ապագա ԱԺ-ում գործունեություն ծավալելու չունեք»:

Վաղարշակ հակոբյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին՝ ասելով. «Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք, խորհուրդ ունեք տալու, դրան էլ ձև կա, չափ կա, համապատասխան արձագնքը հաստատ չի ուշանալու: Չեմ ուզում անձնավորել, մանավանդ մրդկանց հանդեպ, ում լավ ենք վերաբերում, չի կարելի խախտել:

Մի հարց եմ ուզում տալ. Էդ տեքստերը ո՞վ է գրում: Ասում եք՝ ապագան լուսավոր է լինելու, ես վստահ եմ, որ լուսավոր է լինելու, բայց դա ձեր տեքստը չի, դա տրամաբնության շրջանակներից դուրս է: Դուք ասում եք մի բան, որն իրականությանը չի հմապատասխանում: Ո՞վ է այդ տեքստը տվել: Գոնե անկեղծ եղեք, եկեք ասեք՝ խնդրանք է չենք կարող մերժել, պետք է գանք նման բան ասենք»:

 

 

 

 

 

Տեղին կլիներ, եթե կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականի մեջ լիներ միայն մեկ տող՝ կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին:

«Բայց այս կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն ներկայացնելու մի ծավալուն զեկույց այն մասին, թե ինչպես էին իրենք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարություն, գոռոզության, սնապարծության, հպարտության դեմ և այդ պայքարում պարտվեց Հայաստանը: Պարտվեց, որովհետև կառավարությունն առաջին տեղ բերեց PR-ը, երկրորդ տեղում թողնելով բովանդակությունը: Նրանք  գերադասեցին 50 դոլարով Եվոպա թռչելու PR-ը Կովիդի դեմ պայքարից, գերադասեցին ռազմական գնումներ անել այնպես, որ նոր տեխնիկան բերել ու սելֆիներ անել, որ PR-վեն: Արդյունքում վատնվեց հավատը»,-հայտարարեց նա:

Գորիգիսյանը խոստովանեց, որ իհարկե, 2020 թվականը ճգնաժամային տարի էր, բայց դրանից դուրս գալու համար պետք է առաջին հերթին ազնիվ լինել, պետք է տեսնել առկա թերությունները, պետք է կարողանալ բուժվել, իսկ դրա համար պետք է ընդունել, որ գոյություն ունի հիվանդություն, ախտորոշել այդ հիվանդությունը.

«Մինչդեռ Կառավարությունը փորձելով քողարկել եղած խնդիրները, ավելի է խորացնում դրանք: Ես նայում եմ վարչապետին, իշխանության պատգամավորներին ու  նրանց խոսքում չեմ տեսնում մեղքի զգացողության մի նշույլ: Այն ամբարտավանությունը, որ ունեին պատերազմից առաջ, մի պահ դադարեց պատերազմից հետո: Պարզվեց, որ դա ոչ թե գիտակցումն է խնդիրների, այլ անասնական վախը սեփական ժողովրդից, երբ մարդիկ փակվել էին տներում ու վախենում էին տնից դուրս գալ, վախենում էին զանգերին պատասխանել: Վախը անցավ և մարդիկ վերադարձան իրենց բնորոշ հոխորտացող կեցվածքին: Այս կառավարության հետ Հայաստանը չունի առաջ գնալու որևէ հույս, որևէ հնարավորություն, որովհետև կառվարությունը չի ուզում գիտակցել առկա խնդիրների խորությունը, չի ուզում ընդունել սեփական մեղքը»,- ընդգծեց Գորգիսյանը:

 

 

 

 

Պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենք իրենց: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին ու հարցադրումներին: Նա որպես օրինակ բերեց Գևորգ Գորգիսյանի՝ ՀՀ վարչապետին ուղղած հարցը, երբ պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչո՛ւ է վարչապետը շարժվել գեներալների ասածով և միանձնյա որոշումներ չի կայացրել: Նազարյանը օրինակ բերեց նաև ԼՀԿ-ական մեկ այլ պատգամավորի հարց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը միանձնյա ստորագրելու և ոչ մեկի կարծիքի վրա չհենվելու մասին:

«Հիմա բոլորովին չվիճարկելով ընդդիմության՝ քաղաքական մեղադրանքներ ներկայացնելու իրավունքը՝ ուզում եմ հարցնել. հարգելի՛ գործընկերներ, ինչո՞ւմ եք մեղադրում՝ միանձնյա գործելո՞ւ, թե՞ կարծիքներ հաշվի առնելու համար: Այսկերպ բացարձակ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան: Մի ուրիշ դրվագով, նոյեմբերի 9-ից հետո «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորը մեզ ասում է՝ պարտությունը ձերն է. որ ինքը պարտվելու ամբողջ ընթացքում խմբակցության անդամ էր, իհարկե մոռանում է»,- նշեց Նազարյանը:

Նազարյանն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ կա հնարավորություն, որ Մարուքյանն անձամբ լսի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ձայնագրությունը և ստուգի՝ ինչ է խոսվել Անվտանգության խորհրդի նիստերում: «Բայց Մարուքյանն ասում է՝ ո՛չ, որ ծանոթանամ, ի՞նչ եմ ձեզ ասելու:

Պարո՛ն Մարուքյան, մեզ ոչ մի բան մի՛ ասեք, բայց կարող է վարչապետից բացի այլոց գործողությունների կամ անգործության մասին էլ ձեզ մոտ հարցեր առաջանան: Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետև ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու: Որովհետև եթե պարզվի, որ այդ մի հոգին չի մեղավոր կամ միայն այդ մի հոգին չի մեղավոր, ստիպված լինեք կա՛մ լռել, կա՛մ ընդունել, որ պատմության մեջ կան այլ դերակատարներ»,- նշեց Նազարյանը:

 

 

 

 

 

Թե՛ կառավարության ներկայացուցիչների, թե՛ իշխանական պատգամավորների ելույթները հետևյալի մասին են. 30 տարի երկիրը թալանել են, 30 տարի սաղ վատ ա եղել, դրա համար էլ սենց եղավ, մենք մեղավոր չենք, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ժողովո՛ւրդ, էդ 30 տարվա մեջ 3 տարի դուք եք իշխանություն։ 3 տարին նշանակում է 30 տարվա 10 տոկոսը։ Գայիք էստեղ, ասեիք 10 տոկոսով մարդկանց կյանքը լավացել ա էս, էս, էս ոլորտում։ Ոչ թե երկրի բնակչությունը 10 տոկոսով կրճատել եք, տնտեսությունը կործանել եք, բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք և եկել ասում եք, որ նրանք են մեղավոր։ Է որ նրանք մեղավոր չլինեին, դուք ինչ գործ ունեք էստեղ։

Ձեզ ով պետք ա ընտրեր, որ գայիք դառնայիք պատգամավոր, նախարար։ Ինչքան պետք ա խոսեք ու ասեք, որ նրանք են մեղավոր։ Բոլորը գիտեն, որ նրանք են մեղավոր։ Բա դո՞ւք, բա ձեր 10 տոկոսը։ Մեր կյանքից 10 տոկոս դուք եք կառավարում։ Դուք մոդերատոր եք, երկրի ղեկավար չեք։ Եվ ամենալավ գնահատականը տվել ա առաջին նախագահը՝ ազգակործան պատուհաս»,- նշեց Մարուքյանը։

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու և ներքաղաքական ճգնաժամը լուծելու միակ հնարավորությունն արտահերթ ընտրություններն են:

«Եթե ուզում ենք, որ իշխանությունը փոխվի, պետք է կարևոր քայլ անենք: Այս իշխանության էլեկտորատը բաղկացած է երկու սեգմենտից: Մի սեգմենտն այս իշխանության ջատագովն է: Դա մոտավորապես 10-15 տոկոս է: Մնացած մասը՝ 15 տոկոս է, թե 20, անգամ՝ մինչև 30 տոկոս, նախկին իշխանության «անտիձայներն են», որ իրենց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին մի բանի համար, որ նախկինները ետ չգան: Հիմա ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերին, որոնք չեն ուզում իշխանությունների վերարտադրությունը, պետք է զրկել «թիվ մեկ սնուցումից՝ նախկին իշխանության հետ ունեցած կռվից»:

«Հեղափոխությունն արվել է, որ մարդիկ լավ ապրեն… Դավաճանել եք հեղափոխությանը, դուք  սկսել եք լավ ապրել ու ամեն ինչ վարի ա գնացել»,- ընդգծեց Մարուքյանը: -Իշխանությունից կառչած եք: Ոնց որ իշխանության մանյակ լինեք, իշխանություն ա էլի, մի օր կա, մի օր՝ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

 

Ազգային ժողովում շարունակվում է կառավարության 2020 թվականի կատարողականի հաշվետվությունը: Ելույթ ունեցավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:  Նա հայտարարեց, որ չի ընդունում պարտությունը և կարծում է, որ մենք պարզապես չենք հաղթել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադարձավ ընդդիմադիր գործընկերների ելույթներին:

«Երբ երեկ մեր գործընկեր Տարոն Սիմոնյանը ելույթ ունեցավ, հեղինակային խոսքեր ասեց, ուզում եմ ասել. պարո՛ն Սիմոնյան, հավատացե՛ք, մենք գնահատում ենք ձեր ինտելեկտուալ կարողությունները, ձեր բանիմաց լինելը, բայց դա ձեզ իրավունք չի տալիս գալ, այս ամբիոնից Էմանուել Կանտի կերպարով հանդես գալ ուսումնադաստիարակչական, բարոյախրատական ելույթներով, քանի որ, առաջին հերթին՝ դուք դա պիտի օգտագործեք, օրինակ՝ ձեր նեղ շրջապատում, հետո նոր ուրիշներին սովորեցնեք ճիշտ ապրել, կիրառեք ձեր բացառիկ հմտությունները ձեր խմբակցությունում»,- ասաց Դավոյանը՝ նշելով, որ Կարեն Սիմոնյանն էլ  հանդես եկավ նմանօրինակ ելույթով:

 

Դավոյանի խոսքով՝ անդրադարձ կատարվեց 44-օրյա պատերազմի ժամանակ հնչած գնահատականներին:

«Սիմոնյանն ասաց, որ մենք ասում էինք՝ 44 օր հաղթելու ենք, բայց չհաղթեցինք: Մենք 44 օր կռվում էինք՝ հաղթելու համար, 44 օր ընկնում էինք՝ հաղթելու համար, ընկնում էին սպան, զինվորը, գյուղացին, դասախոսը, բժիշկը, հացթուխը. դուք դա չհասկացաք, ցավոք: Ցավում եմ, որ այս դահլիճում երկու օրվա քննարկումներից և վարչապետի խոսքից այս մարդկանց մոտ տպավորվեցին միայն ծափահարությունները, և ծափահարությունները որակեցին ինքնաոչնչացմանը և պարտությանն ուղղած ծափահարություններ: Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ ծափահարում էին, որպեսզի նախընտրական ցուցակում լավ տեղ ունենան: Երևի դուք ձեր նախընտրական ցուցակը կազմում եք ծափահարություններով, ունեք նման փորձ և պրոեկտում եք ձեր անհաջող, ծիծաղելի փորձերը մեզ վրա: Դա էլ է ձեր սնանկության մասին խոսում: Ծափերը հնչեցին վաղվա Հայաստանին և մեր լուսաբացին»,- նշեց Դավոյանը: