Հայտնաբերվել է ՌԴ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողը. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջից առանձնապես խոշոր չափերով բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը բացահայտ հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում գտնվող ավտոշուկայում ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջ  ուսից բացահայտ հափշտակել է նրա պայուսակը, որում եղել է 8.000 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ,   բանկային քարտեր, բնակարանի բանալիներ և այլ փաստաթղթեր, որից հետո դիմել է փախուստի՝ կնոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 3.836.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին, 41-ամյա տղամարդը լքել է Հայաստանի Հանրապետությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել՝ 41-ամյա տղամարդուն  ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում։

2020թ. սեպտեմբերի 12-ին վերջինս հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ Վորոնեժի մարզի Գրիբանովսկի տարածքային մարմնի իրավապահ մարմնի կողմից և ձերբակալվել։

2021թ. հունվարի 23-ին 41-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն,  նրա նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: