Կոռուպցիոն վտանգ միշտ կա, եթե մարդիկ հակված են մտնել դրա մեջ․Սուրեն Պապիկյանը «Հյուսիս-հարավ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակաուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում անդրադարձավ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Նա նշեց, որ 2020 թվականը բարենպաստ չէր, բայց տարվա ավարտին հաջողվել է չինացի գործընկերներին հասցնել Հայաստան։

«Մենք նշել ենք Հյուսիս-Հարավի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ գյուղի 42 կմ-ոց հատվածի շինարարական մեկնարկի մասին։ Խոսքը վերաբերում է փորձնական ասֆալտե շերտի տեղադրմանը։ Շուրջ մեկ շաբաթ անց լաբորատոր աշխատանքների արդյունքում մենք կիմանանք որակի մասին, այնուհետև թույլ կտանք ընկերությանը սկսել ասֆալտապատման գործընթացը։ Նախատեսվում է, որ այս տարվա աշնան դրությամբ մենք արդեն կունենանք Թալինից մինչև Գյումրի 42 կմ-ոց հատվածի մեկ ուղղությամբ ասֆալտապատ ճանապարհ»,- ասաց Պապիկյանը։

Նախարարը հիշեցրեց, որ արբիտրաժային գործընթաց կա։ «Նաև կա վարձված միջազգային ընկերություն, որ այս պահին գնահատական է տալիս, թե ինչ աշխատանք է արվել։ Եվ ևս մեկ կտոր՝ 8 կմ-ոց հատված, որը շրջանցում է Ագարակի պատմամշակութայի հուշարձանը, դրվում է մրցույթի։ Նաև կառավարության կողմից որոշում կա՝ տալ մեկնարկ Հյուսւս-Հարավ ճանապարհի հարավային հատվածին։ Խոսքը Սիսիան-Քաջարան և Քաջարանից Ագարակ ուղղության մասին է։ Այստեղ ունենալու ենք երկու թունել։ Հունիսին մենք կունենանք նախագծանախահաշվային ամբողջական փաթեթը, օգոստոսի դրությամբ երևի արդեն մրցութային փաթեթը պատրաստ կլինի»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, նախարարը նշեց, որ կոռուպցիոն վտանգ միշտ կա, եթե մարդիկ հակված են մտնել դրա մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում: