Զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50․ Փաշինյանը թվեր ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետև ամեն զոհի առկայությունը ծանր է և այստեղ որևէ թվաբանակն վարժությունը տեղին չէ, բայց այնուամենայնիվ, հասկանում եմ, որ հանրությանը պետք է տալ տեղեկատվություն: Այս մասին ԱԺ-ում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Միևնույն ժամանակ ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք: Մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ  նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ արդյունքներին և իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամությունն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել: Բայց կան դեպքեր, որ ասում են՝ թողեք ամբողջ պրոցեսը լինի մեր հսկողության տակ:

Եթե այս վիճակագրությունը չփոխվի, իսկ շատ դժվար է պատկերացնել, թե որևէ բան կփոխվի, ապա զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի, պլյուս-մինուս 50: Ներողություն այս արտհայտությունն անելու համար»,- ասաց վարչապետը և խնդրեց 1 րոպե լռությամբ հոտընկայս հարգել բոլոր զոհերի հիշատակը:

Մանրամասները՝ տեսանյութում: