ԵՊՀ-ում խոր ճգնաժամ է, երկու տարի է՝ համալսարանը ռեկտոր չունի․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ակնհայտ է, որ սա կազմակերպված է կառավարության և լիազոր մարմնի կողմից։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներից 11-ը ապրիլի 8-ին են դիմում գրել, այնուհետև՝ երեքը՝ ապրիլի 9-ին, իսկ մեկը՝ երեկ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Կառլեն Խաչատրյանը։

«Դիմումներում բացառապես ՀԲԸՄ նախագահ պարոն Յակուբյանն է պատճառաբանություն նշել, մնացած 14-ը՝ միայն մեկ տողով դիմում են ներկայացրել, որ պնդում են դադարեցնել իրենց լիազորությունները հոգաբարձուների խորհրդում։ Պատճառաբանություն, ըստ էության, չկա։ Այդ դիմումները խորուրդ են հասել ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ համալսարանի կանոնադրությունը հստակ ֆիքսում է, որ եթե խորհդրդի 16 անդամ, այսինքն՝ 50%-ը, հրաժարականի դիմում է ներկայացնում, ապա խորհրդի լիազորությունները դադարեցվում են։

«Բարեբախտաբար, կարող ենք նշել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, խորհրդի նիստը մեկնարկեց։ Սակայն, ԵՊՀ-ն խորը ճգնաժամի մեջ է, երկու տարի է՝ ռեկտոր չունի։ Մի փոքր կազուսային իրավիճակ է ստեղծվել, որոշակի բարդություններ կան, բայց, կարող եմ վստահեցնել, որ հաստատակամ ենք և այս պրոցեսն առաջ ենք տանելու, չենք թողելու, որ համալսարանը քանդվի»,- ասաց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամը։

Կառլեն Խաչատրյանը հավելեց, որ ըստ ընթացակարգի՝ ռեկտորի ընտրության օրը մոտ 1-2 ամսվա ընթացքում է լինելու։ «Ըստ էության՝ այդ ընթացքում խորհուրդը կհամալրվի։ Եթե չհամալրվի, միակ խնդիրը, որ կարող է առաջանալ, այն է, որ խորհրդի բոլոր 17 անդամներն էլ նույն անձին քվեարկեն և այդպիսով ընտրությունը չկայանա»,- եզրափակեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան