Որդեգրել ենք սկզբունք, որ դպրոցի խորհրդի կազմում չպետք է ներառվեն կուսակցական անձինք․ԿԳՄՍՆ պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԿԳՄՍ-ն հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընդարձակ նախագիծ է սկսել, և այդ գործընթացի մասերից է նաև տնօրենի ընտրության կարգը նոր խմբագրությամբ շարադրելը։ Այս մասին այսօր՝ «Կհաջողվի՞ նվազագույնի հասցնել դպրոցների ներգրավվածությունը ընտրական գործընթացներին» թեմայով քննարկմանը նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։

«Հաշվի են առնվել նախկինում ունեցած այն խնդիրները, որ եթե խորհուրդը չէր կարողանում տնօրեն ընտրել, ապա թեկնածուներն ուղարկվում էին կամ փոխվարչապետին, կամ ԿԳՄՍ նախարարին։ Այս առումով՝ օրենքի հետ որոշակի խնդիր կար, որովհետև օրենքում հստակ ֆիքսված է, որ խորհուրդն է ընտրում տնօրեն։ Նոր կարգավորումներով՝ այնպիսի ընթացակարգ ենք սահմանել, որ տնօրենի վերջնական ընտրությունը պետք է կատարի խորհուրդը»,- նշեց Արսեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ փոխվել է նաև խորհուրդների ձևավորման կարգը։ «Նախարարությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի՝ դպրոցի խորհրդի կազմում չպետք է ներառվեն ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող կամ ակտիվ քաղաքական տեսակետ ունեցող անձինք։ Իհարկե, օրենքով նման սահմանափակում չկա, բայց զերծ պահելով դպրոցներին քաղաքական ազդեցությունից, որդեգրել ենք այդ դիրքորոշումը»,- նշեց Արսեն Բաղդասարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան