Ասում ենք՝ 7 շրջան տալիս ենք, Ադրբեջանն ավելին է ուզում. Փաշինյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանը շատ հստակ ու հրապարակային ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ, որը նույնը կլինի կամ մի փոքր բարձր կլինի ինքնավար մարզի կարգավիճակից: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին:

Փաշինյանը հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրը խորհրդարանում պատգամավորներին հարցրել է՝ ինչ պետք է անեինք նման իրավիճակից խուսափելու համար:

«Մենք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական և հետպատերազմական վիճակում: Ի՞նչ հիմքեր ունեմ նման պնդում անելու: Այս մասին են վկայում  2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից Սերժ Սարգսյանի արած երկու հայտարարությունները: Այդ օրը Սերժ Սարգսյանն ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում: Ավելի հստակ ասած՝ այն ուղղակի կանգնած է, որովհետև դրանց արդյունքից Ադրբեջանի ղեկավարության սպասելիքներն անիրատեսական են, անընդունելի՝ մեզ համար:

Այդ նույն օրը Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սարգսյանը հայտարարել է. «Նախ՝ պետք է ասեմ, որ ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողի համար էլ: Այս առումով մենք դաս պետք է համարենք, որ բանալի բառը «այլևս»-ն է: Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»,- Սարգսյանին մեջբերեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ ունեցել ենք մի վիճակ, որ բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր իր կարմիր գծերին և մի բան էլ հատել էր այն:

Բանակցային գործընթացի կարմիր գծերի հատման մասին է վկայում նաև 2016-ի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի ռուսական լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որի ժամանակ Սարգսյանն ասել է. «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այս սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն՝ հայկական կողմերը թողնում էին այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցվախ են որպես անվտանգության գոտի: Այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են օկուպացված, անվանում՝ բռնազավթված ադրբեջանական 7 շրջանները: Թողնում ենք տարածքներն ու հեռանում՝ այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և այլն: Լրագրողը հարց  է տալիս՝ այսինքն հանրաքվե՞, Սերժ Սարգսյանն ասում է՝ այո՛, հանրաքվե: Հենց դա է եղել ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջ քաշում:

Այսինքն՝ եկեք արձանագրենք՝ ուր ենք հասել բանակցային գործընթացում: Մենք հասել ենք մի տեղ, որ հայկական կողմն ասում է, որ 7 շրջանները վերադարձնում եմ, իսկ Ադրբեջանն ասում է՝ ո՛չ, ավելին պիտի տաս»:

Սերժ Սարգսյանը իր մեկ այլ հարցազրույցի ժամանակ, որը նա տվել է 2017-ի հունիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը, նշել է, որ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի արձավ բոլորին: Ադրբեջանի դիրքորոշումն էլ պարզ է՝ նա ասում է, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ Ղարաբաղն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»,- մեջբերեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ պետք է պարզաբանվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: