Սադամ, Հիտլեր․ Ալիևին դատապարտող միջազգային արձագանքն ու հայ բարձրաստիճան պաշտոնյաների լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.01.2026 | 15:10
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի արգելքի օգտին
27.01.2026 | 15:00
15 մեքենայի մասնակցությամբ վթար Երևան-Գյումրի ճանապարհին // Թուրքիայում հերքել են ՀՀ-ին 10 մլն դոլարի հատկացումը․ ԼՈՒՐԵՐ
27.01.2026 | 14:54
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվել է ՊՍԺ
27.01.2026 | 14:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 27-ի դրությամբ
27.01.2026 | 14:38
Հնդկաստանն ու ԵՄ-ն ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.01.2026 | 14:30
Կյանքից հեռացել է Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բորիս Իգնատևը
27.01.2026 | 14:17
NYMEX․ ոսկու գինն այսօր էլ է աճել
27.01.2026 | 14:02
Գարեգին Բ-ն այսօր Եռաբլուր չի այցելի․ Մայր Աթոռում արարողություն է եղել
27.01.2026 | 13:50
Ադրբեջանում օտարերկրյա դեսպանատան դեմ ահաբեկչական հարձակում է նախապատրաստվել
27.01.2026 | 13:38
ԱՄՆ-ը հերքել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կապել է Կիևի կողմից տարածքային զիջումների հետ
27.01.2026 | 13:27
Դեն Հուկեր․ Արման Ծառուկյանը կոտրել էր քիթս հայացքների մենամարտի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.01.2026 | 13:19
15 մեքենա է բախվել Երևան-Գյումրի ճանապարհին․ կան տուժածներ
27.01.2026 | 13:14
Զելենսկին 2022 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստանում դեսպան է նշանակել
27.01.2026 | 13:06
Միանշանակ վարչապետի թեկնածուն ես եմ լինելու․ այդ թեման ձևական է դրվելու քննարկման․ Արամ Սարգսյան
27.01.2026 | 13:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Երեկվանից միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում Freedom House-ի իրավապաշտպաններն ու  աշխարհի առաջատար մի շարք լրատվամիջոցների լրագրողները՝ France 24-ի, The Guardian-ի, BuzzFeed-ի, Times-ի, Bloomberg- ի, քննադատում են Ալիևին՝ Բաքվի կենտրոնում,  այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի բացման» համար:

Ռազմավարի պուրակում պատերազմի ընթացքում հայկական կողմից վերցված ավարի կողքին ցուցադրված են վնասված ռազմական տեխնիկայում, զորամասերում սպանված, վիրավոր ու կապկպված հայ զինվորների մանեկեններ։

Իրավապաշտպաններն ու լրագրողները Ալիևին համեմատում են Սադամ Հուսեյնի և Ադոլֆ Հիտլերի հետ, նրան  անվանում բռնապետ, հիվանդ, տականք։

Հակամարդկային պուրակի բացումը քննադատել  է նաև ադրբեջանցի բլոգեր Միրզալի Մահամադը, որը, իհարկե, Ադրբեջանում չի ապրում. «Ինչ իմբեցիլ է Ալիևը։ Պատերազմն ավարտվեց, և մինչ երկու կողմերի ծնողներն էլ սգում էին իրենց երեխաների համար, Ալիևը տեղադրել է այս լուսանկարը: Նա նույնիսկ իր որդուն չի ուղարկել պատերազմ: Սա մաքուր կեղծավորություն և անմարդկային արարք է, որը ատելություն է առաջացնում: Ամոթ նրան»:

«Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայատյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի դատապարտող արձագանքն է՝ ադրբեջանական հայատյացության հերթական դրսևորմանը՝ շեշտադրելով , որ այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ և հաստատվում կոնկրետ ապացույցներով։

Երեկվանից համացանցի հայկական տիրույթում Ադրբեջանին դատապարտող հայտարարություններն այսօր տեղափոխվել են նաև Ազգային ժողով։ Քառօրյան մեկնարկեց իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների դատապարտող հայտարարություններով։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանության ստանձնած խաղաղասիրական վարքագիծը պատգամավորները համարում են անընդունելի։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ ԱԺ-ից հնչող ելույթները քիչ են, միջազգային հարթակների հետ է պետք աշխատել։

ԱԳՆ-ի դատապարտող հայտարարությունն այսօր կեսօրից հետո տարածվեց։ Factor TV-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշում է, որ դիակապտության տարրեր պարունակող ցուցադրությունը վերջնականապես  մոնումենտալացնում է ազգամիջյան ատելությունը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից նման ցուցադրական դաժան տեսարանները  կարող էր զսպել Ռուսաստանը, որը, սակայն,  դեռ լռում է:

Եվ մինչ աշխարհը կարձագանքի զոհված հայ զինվորների  մանեկեններով հպարտացող Ադրբեջանի ղեկավարի արարքին, նա այսօր ADA համալսարանում տեղի ունեցած գիտաժողովին հայտարարում է Երևան վերադառնալու մասին: «Եթե մենք վերադառնում են Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք»,- ուսանողներին վստահեցրել է Ալիևը։

Պաշտոնական Երևանը Ալիևի այս և մյուս աղմկահարույց հայտարարություններին առայժմ չի արձագանքել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրինա Մկրտչյան