Ձեռնոցը նետված է, երկրում իրավական քաղաքականությունը տապալված է․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն խնդրեց ՍԴ սխալ դատավորներ ընտրելու համար, և ես կարծում էի, որ նման հայտարարություն կլինի «Իմ քայլը» խմբակցության անունից: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ որևէ դատարան չի կարող սրբագրել Մարտի 1-ի զարհուրելի հանցագործությունը, որևէ մեկը չի մոռանա Քոչարյանի դերակատարությունը Մարտի 1-ի իրադարձություններում, որը, ըստ Բաբաջանյանի, իրականացվել է ոստիկանության, բանակի և քրեաօլիգարխիայի միջև հանցավոր համաձայնությամբ:

Նա թվարկեց 10 զոհերի անունները և ներողություն խնդրեց նրանցից այս փուլում նման մեծ տապալման համար:

«Մենք չկարողացանք դատական արդար քննությամբ հասնել ճշմարտության բացահայտմանը, բայց հույս ունեմ, որ մեզ, ի վերջո, հաջողվելու է բացահայտել կատարվածի ողջ պատկերը»,- ընդգծեց պատգամավորը:

Բաբաջանյանը կարծում է, որ ՍԴ որոշումից հետո հին իշխանությունները փորձելու են հասնել ռևանշի և վերականգնել հին համակարգը:

«Ձեռնոցը նետված է, և մենք պետք է համախմբենք և փոխենք միջավայրը՝ փոխելով նաև դատական համակարգը: Այսօր դատական համակարգն իր վիճակի չէ իրականացնել արդարադատություն, և մեզ անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ: Վաղը՝ ժամը 13:00-ին, ԲԴԽ շենքի առջև «Հանուն Հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնելու: Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր այս տարիներին տուժել են անօրինություններից»,- նշեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: