Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք այսքան խեղճացել․ Թագուհի Թովմասյանը պնդում է՝ շատ անելիք ունենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

«Այսօր շատ խոսվեց Ադրբեջանում բացված տխրահռչակ պուրակի մասին, և մենք իրավական քայլեր անելու անհրաժեշտություն ունենք: Մենք պետք է իրավական հակակշիռ ստեղծենք և Ալիևին պատասխանենք իր ոճով»,- այս մասին Ազգային ժողովում նշեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Մինչև հիմա Ալիևի հրահանգով Հայաստանի մոտ 300 քաղաքացիների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը: Մենք չգիտենք՝ ովքե՞ր են այդ 300 հոգին և մարդիկ կարող են անակնկալ հայտնվել ծուղակում։ Մենք գլխավոր դատախազության կողմից Ադրբեջանի զինված ուժերի, գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով որևէ քայլ չենք տեսնում։ Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություն»,- ընդգծեց պատգամավորը:

Թովմասյանի խոսքով՝ Ադրբեջանն իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով և կոնվենցիաներով։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում զանգվածային ոչնչացման անթույլատրելի զենքեր են կիրառվել, բայց որևէ հիմքով մենք չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում, ունենք ընդամենը մեկ հոգու հետախուզում:

«Հատկապես այդ պուրակի դեպքից հետո մեր ձեքերն ազատ են հետախուզելու և դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան իրենց ազատ տեղաշարժի իրավունքից օգտվել և հասկանան, որ իրենց քայլերն իրենց կյանքի համար ունենում են բացասական հետևանքներ: Փոխարենը մենք անընդհատ մենք խոսում ենք առևտուր, հարևանություն անելու մասին,սակայն ստանում ենք պատասխան, որ քարերով հարվածում են մեր մեքենաներին, ռուս խաղապահներին շրջանցելով՝ գալիս են, անարգում ու պղծում են մեր հուշարձանները և ստացվում է, որ մենք միայն պաշտպանվողի դերում ենք: Ես չեմ հասկանում՝ մենք ինչո՞ւ ենք այսքան խեղճացել: Պատերազմում պարտվել ենք, որևէ այլ դաշտում չենք պարտվել և չպիտի պարտվենք, պետք է շարունակենք մեր գործողություններն՝ իրավական հակակշիռներ ստեղծելով և դժվարություններ առաջացնելով թշնամական երկրի համար»,- ասաց Թովմասյանը: