ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամը ընդլայնում են կանաչ ֆինանսավորումը Հայաստանում

Լուրեր

18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ տեխնոլոգիաների նոր ֆինանսավորումից՝ մինչև 6 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկի շնորհիվ (ներառյալ մինչև 1,5 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով արտոնյալ ֆինանսավորումը Կանաչ կլիմայի հիմնադրամից), որը ՎԶԵԲ-ը տրամադրել է Ինեկոբանկին ՎԶԵԲ-ի՝ Կանաչ Տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ՝GEFF) ներքո:

Ակնկալվում է, որ ֆինանսավորումը կնպաստի երկրի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն տնտեսություն: Վարկը կօգտագործվի տեղական ձեռնարկությունների հետագա ֆինանսավորման համար՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության տեխնոլոգիաներում և ծառայություններում ներդրումներ կատարելու համար: Վարկավորման պահանջներին համապատասխանում են այն ծրագրերը, որոնք ներառում են ներդրումներ այնպիսի տեխնոլոգիաների մեջ, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտովոլտային արևային պանելները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ ոռոգման համակարգերը:

Կանաչ Տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) ներառում է համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի՝ GCF-ի կողմից և օգնում է հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումներ անելու հնարավորությունները: Այն ընկերությունները, որոնք ցանկանում են կանաչ տեխնոլոգիաների համար վարկ ստանալ, կարող են նաև օգտվել ներդրումային խթաններից, որոնք ֆինանսավորվում են Կլիմայական ներդրումների հիմնադրամի (ԿՆՀ՝ CIF) կողմից: Գործարարները կարող են նույնականացնել Հայաստանում առկա տիպիկ կանաչ տեխնոլոգիաները ԿՏՖԾ՝GEFF Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով։

Ինեկոբանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, որը կենտրոնանում է անհատ հաճախորդների, փոքր և միջին շուկայի բիզնեսների և խոշոր կորպորացիաների վրա և առաջարկում բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Արդեն 25 տարի է, ինչ բանկը Հայաստանում անգերազանցելի հարմարավետություն է ապահովում`սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդների և ավելի քան 250,000 առցանց օգտատերերի: Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ`բանկային ծառայությունների բոլորովին նոր մշակույթ ներդնելու նպատակով:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Կանաչ ֆինանսավորման հասանելիության բարելավումը մեր հիմնական գերակայություններից մեկն է Հայաստանում: Ինեկոբանկի հաճախորդների ամուր բազան հնարավորություն է տալիս իրազեկել մասնավոր հատվածի խաղացողներին Երևանում և Հայաստանի մարզերում: Մենք հանձնառու ենք օգնել ֆիրմաներին և բնակիչներին կրճատել իրենց կողմից էներգիայի սպառումը և այդպիսով ավելի մրցունակ դառնալ»:

«Մեզ համար պատիվ է շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ և ևս մեկ անգամ հաստատել մեր հանձնառությունը Հայաստանում կանաչ ֆինանսավորման խթանման գործում», – ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:

ԿՏՖԾ՝GEFF ծրագիրը նպաստում է Հայաստանում կանաչ տնտեսության կառուցմանը`աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը ՎԶԵԲ-ի՝ Դեպի կանաչ տնտեսություն անցման (GET) մոտեցմանը համահունչ։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո 187 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, կանաչ տնտեսություն:

2006 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը ավելի քան 36 միլիարդ եվրո է հատկացրել կանաչ տնտեսությանն անցումը խթանող ծրագրերի իրականացմանը իր գործունեության տարածաշրջաններում: