Գլուխը կտրում էին մեր հայրենակցի, խոզի վրա դնում՝ ծաղրում. ադրբեջանական պատերազմական հանցագործությունները շարունակվում են․ Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ

-Պարո՛ն Թաթոյան, ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող բնակիչների ուղղությամբ։ Սա Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա հատվածում 2-րդ միջադեպն է։ Ինչո՞վ եք պայմանավորում միջադեպը, ինչո՞ւ ռուս խաղաղապահների ներկայությունը չի զսպում ադրբեջանցիներին։

-Այս դատապարտելի դեպքն առաջինը չէ, այո՛, ոչ միայն Արցախում։ Նման դեպքեր եղել են նաև Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Սյունիքում, եղել են դեպքեր, երբ կրակոցներն արձակվել են այն վայրերում, որտեղ գյուղացիներն աշխատել են։ Եվ այս հարցի հետ կապված որևէ նշանակություն չունի՝ օդ են արձակել, թե ինչ․․․ Իհարկե, գյուղի ուղղությամբ եթե կրակում են, դա ավելի վատ է, այստեղ ուղիղ կյանքի իրավունքի կոպիտ խախտում է։

-Սարուշեն գյուղում տրակտորն է վնասվել, որով գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում։

–Այո՛, իսկ եթե Սյունիքում էլ լինում է, ոչ մի նշանակություն չունի՝ օդ է, ինչ է, և այլն, առավել ևս՝ երբ գյուղացիների ուղղությամբ է կրակ վարվել, տրակտոր է վնասվել, սա պետք է դիտարկել ընդհանուր ադրբեջանական էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության շրջանակում։ Այս բոլոր դեպքերը, որ տարածվում են, սրանցով պետք է ցույց տանք այն իրական մտադրությունները, որ ունեն ադրբեջանական իշխանությունները։

-Արդյո՞ք Ադրբեջանի իրական մտադրությունն Արցախի հայաթափումն է, բնակչության համար ստեղծելը մի պայման, երբ հնարավոր չէ խաղաղ ապրել։

-Առհասարակ, Ադրբեջանում տարիներ ի վեր հայատյացությունը, թշնամանքի քաղաքականությունը, էթնիկ ու կրոնական պատկանելության հիմքով Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովդրի, նաև՝ Արցախում ապրող հայերի նկատմամբ շատ բարձր մակարդակի է, ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրված։ Այն գեներացվում է քաղաքական իշխանությունների կողմից՝ պետական հովանավորչությամբ ատելություն է, որը խոսում է ցեղասպան քաղաքականության մասին՝ էթնիկ զտումների ենթարկելու Արցախը։ Առհասարակ ասեմ, ո՛չ միայն Արցախը, նրանք Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ էլ վարում են նույն քաղաքականությունը։ Մենք պետք է նրանց իրական նպատակները հաշվի առնենք․ եթե մեկ, երեք կամ վեց ամիս դադար է լինում, դա չի նշանակում՝ հրաժարվել են իրենց մտադրություններից։ Անգամ մենք ուսումնասիրել ենք Ադրբեջանի նախագահի ելույթները, նրա ուղերձները և կարմիր թելի նման նրա մոտ անցնում է հպարտությունը, որ իրենք դաստիարակել են ատելությամբ լցված սերունդ թշնամու նկատմամբ, և դա խորքային արմատներ ունի։

-Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, անգամ նրանց թիվը չի հայտնում, ինչպես Դուք եք նշել՝ հարազատներին տառապանք պատճառելու նպատակով։ Միջազգային կառույցները, որ նաև պատասխանատու են մարդու իրավունքների պաշտպանության համար, անո՞ւմ են բավարար քայլեր՝ պարզելու գերիների թիվը, կարգավիճակը, պայմանները։ Չկա՞ն գործիքներ, որ միջազգային կառույցները կիրառեն, ուսումնասիրեն և այլն։

–Միջազգային կառույցներից մուտք ունեցող միակ կառույցը Կարմիր խաչն է, որը մտնում է, տեսնում ու դուրս գալիս։ Իրենք էլ ունեն իրենց սկզբունքները ոչ հրապարակային աշխատանքի։ Նրանք, ըստ էության, մեր գործընկերներն են, նրանց հետ մենք շատ լավ աշխատում ենք, բայց ադրբեջանական իշխանությունը, մենք լավ հասկանում ենք, Կարմիր խաչի համար են խոչընդոտներ ստեղծում։ Մենք պետք է լայն արշավ կազմակերպենք։ Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, բոլոր ուղղություններն օգտագործում եմ։ Այստեղ գերնպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ ձևավորի կարծրատիպեր։ Ինքը գերիների, խաղաղասիրական ծրագրերով խնդիրներ է լուծում․ առաջինն այն մասով, որ, իբր, կոնֆլիկտն ավարտված է, ամեն ինչ լավ է, իրենք գնում են դեպի խաղաղություն, երկրորդը՝ ներկայացնում են, որ Հայաստանը չի ուզում այդ խաղաղությունը։

Գերիների մասով մի դրսևորում կա, որ ասում են՝ նրանք ահաբեկիչներ են։ Դուք տեսեք՝ ուր են տանում։ Մենք մի րոպե սպասելու իրավունք չունենք, պետք է ցույց տանք իրականությունը։ Պարզ է, չէ՞, Թուրքիան ու Ադրբեջանն այստեղ ինչ ռեսուրսներ են ներդնում։ Եվ մի բան էլ՝ մեր պաշտոնյաները չպետք է պրովոկացիոն նշանակության խոսք ասեն, օրինակ՝ «թշնամի-ոչ թշնամի», իմ կարծիքով՝ սխալ ուղղությամբ, վտանգներով է լի այդ ուղղությունը։ Մի քանի ամիս առաջ էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նրանք խոշտանգում, տանջում էին մեր հայրենակիցներին, կենդանի վիճակում գլուխը կտրում, խոզի վրա էին դնում, հետո ծաղրում էին, տանում դնում էին իրենց սոցիալական ցանցերում՝ տարածում էին, ականջը կտրում էին։ Մի տեսանյութում հրամանատարը կտրում է ականջը, ասում է՝ ես իմ ընկերոջը խոսք եմ տվել հայի ականջ տանել։ Այս բոլորը մենք թարգմանել ենք, ուղարկել միջազգային կառույցներին։ Դա նրանց համար խրախճանք է, որ կազմակերպում են։ Եվ սա ոչ թե եղավ-վերջացավ, այլև ադրբեջանական պատերազմական հանցագործությունները տարիների ատելության արդյունքն են, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ նորից շարունակվում են։ Հիմա այս պայմաններում մենք չենք կարող դիրքավորվել ամբողջ աշխարհում, որ խաղաղության ամբողջ պատասխանատվությունը քաշենք մեզ վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան