«Խրախճանք ժանտախտի ժամանակ».Ծառուկյանին կներե՞ն սգակիր ընտանիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 17:15
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
09.06.2026 | 17:07
Ինչ եղանակ է սպասվում այս ամառ․ հրապարակվել է 2026-ի գլոբալ կանխատեսումը
09.06.2026 | 17:00
Շոկային էր այն, ինչ տեսա Գյումրիում, ո՞նց կարող էր նման բան լինել մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:52
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
09.06.2026 | 16:40
Գիտենք՝ ռեպրեսիվ ռեյդ է սպասվում մեր դեմ, գուցե բանը հասնի պարոն Ծառուկյանի ազատազրկման փորձերին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:30
Մինչև նոր կառավարության ձևավորումը 2 ամիս ունենք․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:21
Հայտնի է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը
09.06.2026 | 16:14
Ինչ նպատակով է Ծառուկյանը ցանկացել մեկնել ՀՀ-ից. պարզաբանում է խոսնակը
09.06.2026 | 16:03
Վենեսուելայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքիա կատարած անակնկալ այցի ժամանակ
09.06.2026 | 15:57
Ծառուկյանին թույլ չեն տվել ՀՀ-ից հեռանալ․ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով նոր քրեական վարույթ է հարուցվել
09.06.2026 | 15:55
Երբ ինժեներական աշխատանք են անում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատում են. ԳՇ պետը` ՀՀ-ում Ադրբեջանի կողմից ծառահատումների մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:50
Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրության լայն շրջանակների մոտ խիստ քննադատության է արժանացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի 21-ամյա որդու գերշքեղ հարսանիքը: Քննադատությունների առանցքում այն է, թե որքանով էր թույլատրելի հետպատերազմական իրավիճակում, երբ լուծված չէ գերիների խնդիրը, երբ չեն հայնաբերվել անհետ կորած զինծառայողները, երբ կան սգակիր հազարավոր քաղաքացիներ՝ նման շքեղության հարսանեկան միջոցառում կազմակերպել:

Համացանցում քննարկվեց Ծառուկյանների կազմակերպած հարսանեկան միջոցառման յուրաքանչյուր դետալ: Նախ՝ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի որդին՝ 21-ամյա Նվեր Ծառուկյանը, որը դեռ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, ամուսնանում է Ուֆայում հայտնի գործարար Բյուզանդ Ավետիսյանի դստեր հետ:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ քաղաքական և բիզնես շրջանակներից հարսանեկան միջոցառմանը ներկա են եղել ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, ՀՀԿ-ն լքած գործարար Սամվել Ալեքսանյանը: «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հեղինակ Գեղամ Նազարյանն էլ հայտնել է, որ հարսանիքին ներկա են եղել ՀՅԴ ղեկավար ներկայացուցիչներ և « Հայրենիքի փրկություն» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ռուս հեռուստահաղորդավարուհի Յուլյա Լիսենկոն, որը Նիկոլայ Բասկովի հետ վարել է հարսանիքը, ինստագրամում տեղեկացրել է, որ 1700 հյուր է ներկա եղել միջոցառմանը: Ի դեպ, երաժշտական մասն ապահովել են ռուսական շոու բիզնեսի աստղերը:

Պակաս չքննադատվեց հարսանեկան միջոցառմանը հաջորդած՝ օրենքի կոպիտ խախտմամբ իրականացված հրավառությունը, որը տևել է կես ժամից ավելի: Ոստիկանությունը նախատեսված ժամից դուրս հրավառություն կազմակերպելու համար Ծառուկյանին 100 հազար դրամով է տուգանել: Սակայն քննադատությունների առանցքում շարունակում է մնալ հարցի արժեհամակարգային և բարոյական կողմը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանին ուղղված քննադատությունն ունի օբյեկտիվ հիմքեր: Բադալյանը հատկապես ուշադրություն հրավիրեց այն իրողությանը, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմակից պատգամավորները պարբերաբար բարոյախրատական ուղերձներով են հանդես գալիս ժողովրդի և պետության ներկայիս ծանր վիճակի մասին, մինչդեռ շքեղագույն հարսանիքը այս պարագայում որևէ կերպ չի համադրվում բարոյախրատական այդ ելույթների հետ։

Հակոբ Բադալյանը նաև շեշտեց, որ այստեղ առկա է արժեհամակարգային ճգնաժամ, որը տասնամյակների պատմություն ունի և պայմանավորված չէ միայն Գագիկ Ծառուկյանով կամ նրա կազմակերպած հարսանիքով:

Գագիկ Ծառուկյանին այս օրերին նման ճոխությամբ հարսանիքի համար քննադատում են նաև Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմի օրերից սկսած, իսկ նոյեմբերի 9-ից հետո՝ առավել ևս, իրեն ապշեցնում են քեֆ-ուրախության նման մասշտաբային միջոցառումները:

«Եթե դու հավակնում ես ընդդիմադիր գործիչ լինել և դեմ ես գործող իշխանություններին պարտության համար, ապա առավել ևս պետք է այդ հարցում ավելի զուսպ լինես: Հայաստանում շքեղ հարսանիքները ես համարում եմ արհամարհանք մեր բազմաթիվ կորուստների նկատմամբ»,- նկատեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը շեշտեց՝ Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո, բնականաբար, պետք է ամուսնություններ և շատ ծնունդներ լինեն, սակայն այդ ամենը պետք է անել հնարավորինս զուսպ:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, սակայն, չի կիսում քննադատությունները: Նա ասաց, որ Ծառուկյանների անձնական միջոցառումները քննարկելու փոխարեն պետք է մտածել երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու մասին:

Ծառուկյանի թիմակիցը, որը հետպատերազմական իրավիճակում արդարացնում է իր կուսակցապետի կազմակերպած գերշքեղ հարսանիքը, քննադատությունները պայմանավորեց նախընտրական շրջանով: Նա ակնարկեց, որ Ծառուկյանին քննադատում են՝ նրանից քվեներ տանելու նպատակով:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, թեև նկատեց, որ այս պարագայում երկրորդական է, թե որքանով Ծառուկյանի քվեները կատարվածից հետո կնվազեն, սակայն նաև նշեց, որ բացասական ազդեցությունն անխուսափելի է։

«Գագիկ Ծառուկյանը, շքեղ հարսանիք անելով, որևէ օրենք չի խախտել,- նկատեց հոգեբան Անուշ Ալեքսանյանը, սակայն անմիջապես ընդգծեց,- երևույթին պետք է գնահատական տա հասարակությունը և որոշի, թե ինչպիսի տեղ պետք է տալ իր վշտին այսպես վերաբերվող գործչին»։

Ծառուկյանի համակիրները, ի պատասխան քննադատությունների, հիշեցրին, որ նա վերջերս 100 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Ծառուկյանների հարսանիքից քննարկման առարկա դարձան առանձին դետալներ: Մասնավորապես՝ հարսանեկան  հսկայական տորթը, «Փարավոն» ռեստորանի ամբողջ ճանապարհին կանգնած դհոլահար երեխաները և այլն:

Հոգեբանն ասաց, որ սոցիալապես անապահով խավը, երբ նման անհամաչափ շքեղության է ականատես լինում, այն էլ՝ նման տնեսական ճգնաժամի պայմաններում, հոգեբանորեն պատրաստ չէ դա ընդունել:

Ծառուկյանի շուրջ սուր քննադատությունների կողքին հնչեցին նաև կարծիքներ, որ նրա ընտանեկան միջոցառումները միշտ էլ շքեղ են եղել և միշտ էլ քննարկվել են հասարակության տարբեր շրջանակների կողմից: Սակայն նկատենք, որ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հասանիքը, որը ոչ պակաս ճոխ էր, այսօրինակ քննադատությունների չարժանացավ: Ուստի կարելի է հետևություններ անել, որ սուր քննադատության պատճառը ոչ այնքան շքեղությունն էր, այլ հետպատերազմական իրավիճակում սեփական ուրախությունն այդպես ի ցույց դնելը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան