Մեկ բուհ, մեկ մասնագիտություն․ նոր սկզբունքը քաոս ու բողոքի նոր ալիքի կբերի՞ դիմորդների շրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արդեն հայտնի է, որ հայաստանյան բուհերում փոփոխվել է ընդունելության կարգը․ այս տարի կկիրառվի նոր սկզբունք, ըստ որի՝ դիմորդներն ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է որոշումը:

Դիմորդները կհայտագրեն նախընտրելի մասնագիտությունը մեկ բուհում՝ դրա անվճար և վճարովի տարբերակներով։ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը Factor.am-ի հետ զրույցում շեշտում է՝ այս փոփոխությամբ նպատակ ունեն խթանելու, որպեսզի դիմորդները հստակ կողմնորոշվեն մասնագիտության հարցում։ Դիտարկմանը, թե հնարավոր է՝ նախորդ տարվա քաոտիկ իրավիճակը կրկնվի և դիմորդներն ու նրանց ծնողները դժգոհեն քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության մոտեցումից, մեր զրուցակիցը պատասխանում է, որ ոչ։

Կարո Նասիբյանը հիշեցնում է՝ նախորդ տարի շուրջ 200 դիմորդ է դուրս մնացել մրցակցությունից․ նրանց մի մասը չի ցանկացել նախընտրելի մասնագիտությունից զատ՝ այլ մասնագիտություն ընտրել, մյուս մասն էլ պարզապես ցածր միավորներ է հավաքել։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ նախորդ տարվա համեմատ՝ պայմանները նույնիսկ բարելավվել են։

Սուսաննա Գևորգյանն այս տարի պետք է դիմի բուհ և այն կարծիքին է, որ փոփոխությունը մի կողմից կոնկրետացնում է դիմորդի նպատակը, մյուս կողմից, սակայն, սահմանափակում նրա հնարավորությունները։ Սուսաննան հույս է հայտնում, որ դիմորդների շրջանում նախորդ տարվա նման մեծ աղմուկ չի բարձրանա։

«Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Ծատուրյանը, սակայն, այն համոզման է, որ այս տարի էլ բողոքներից ու աղմուկից խուսափել չի լինի։ Նրա կարծիքով՝ չեն գնահատվել հնարավոր ռիսկերը և փոփոխությունն ի շահ դիմորդի չի արվել։

Փորձագետը ևս ինչ-որ չափով ընկալում է մեկ մասնագիտություն ընտրելու սկզբունքը, բայց մեկ բուհ ընտրելու մոտեցումը՝ ոչ։ Նա շեշտում է՝ այս փոփոխությամբ սահմանափակվելու է նաև մագիստրատուրայում այլընտրանքային մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը։ Նա խոսում է նաև այն հոգեբանական հսկայական բեռի մասին, որը ծանրանալու է շրջանավարտների ուսերին։
Հավելենք, որ առաջին և երկրորդ փուլերն ավարտվելուց հետո հուլիսի 18-ին սկսվելու է լրացուցիչ թափուր տեղերի համար հայտագրում: Վերջին մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան