Ադրբեջանական SOCAR-ը չի կարողացել արգելափակել Մալթայի կառավարության հետ կնքված գաղտնի գործարքի հետաքննությունը

Լուրեր

13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
Բոլորը

Շվեյցարիայի դաշնային դատարանը մերժել է ադրբեջանական նավթագազային  SOCAR ընկերության փորձերը՝ արգելափակել բանկային տեղեկատվության փոխանցումը լատվիական ոստիկանությանը՝ կապված 2017 թվականին գումարների կասկածելի շարժի հետ, որոնք պայմանավորված են Մալթայի կառավարության ու SOCAR-ի միջև կնքված համաձայնագրով։ Այս մասին գրում է The Shift-ը։

2015թ-ին նախկին նախարար Քոնրադ Միզզին SOCAR-ի հետ «Մատարարումների անվտանգության համաձայնագիր» էր կնքել, որով պարտավորվում էր գնել հեղուկ բնական գազ Electrogas էլեկտրակայանի համար 18 տարի ուռճաչված գներով։

Լրատվամիջոցը գրում է, որ Միզզին անձամբ է ստորագրել համաձայնագիրը՝ հիմնվելով FIAU զեկույցի վրա։ Բացի այդ՝ Մալթայի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ թաքցնելու այս համաձայնագրի գոյությոնը Եվրոպական հանձնաժողովից։ Մինչև օրս համաձայնագիրը չի հանրայնացվել, նույնիսկ պատճենների տրամադրումը խորհրդարանում բազմիցս արգելափակվել է։

Հրապարակման մեջ նշվում է, որ 2020 թվականի հունվարին Լատվիայի ոստիկանությունը նամակ է ուղարկել Ժնևի դատական մարմիններին՝ խնդրանքով տեղեկություն տրամադրել Դուբայում գտնվող SOCAR կազմակերպության բանկային գործարքների մասին։

Լատվիայի իշխանությունների կողմից իրականացվող հետաքննությունը վերաբերում է փողերի լվացմանը, որը կապված է Մալթայի ու SOCAR-ի միջև 2015 թվականին կնքված համաձայնագրին, որը հակասում է Մալթայի շահերին։

Հետաքննությունը բնութագրվում է որպես 28 մլն եվրոյի կենտրոնացում Դուբայում գտնվող SOCAR-ի և երկու անհայտ գործընկերների միջև, որոնց մեջ են նաև լատվիական բանկերը, որոնք 2017-2018 թվականներին կապված են եղել այս համաձայնագրի հետ։

Ըստ հրապարակման՝ 2018-ին լատվիական բանկային իշխանությունները փակել են ABLV Bank-ը ԱՄՆ իշխանությունների ճնշմամբ, քանի որ այն «լվացքատան» հետ է կապված։ Պարզ է, որ այս հետաքննությունը կապված է ABLV Bank-ից առգրավված տվյալների հետ։

Լատվիայի ոստիկանության հայցն ուղղված է SOCAR Trading-ի կողմից Ժնևում գտնվող իր բանկի տեղակատվության ու գործարքների մասով հետաքննելու համար, այլ հարցերի հետ մեկտեղ, նաև 28 մլն եվրոյի պատմությանը։

SOCAR-ը մերժել է Լատվիայի իշխանություններին տրամադրել բանկային տվյալները՝ մտավախությամբ, որ «ապագայում Մալթան նրա դեմ դատական գործ կսկսի այդ փաստերով», և «Լատվիան, եթե պահանջվի, Մալթայի հետ այդ տեղեկատվությամբ կկիսվի»։ Ադրբեջանական նավթագազային ընկերությունը նշել է, որ փաստերը չեն ենթադրում Մալթայում փողերի լվացում, և տվյալների հետագա փոխանակումը խախտում է  Եվրոպական կոնվենցիան։

Այնուամենայնիվ, շվեյցարական դատարանը մերժել է SOCAR-ի հայցը, և ընկերությունը Կոնվենցիայի խախտման ապացույցներ չի ներկայացրել։ Ադրբեջանական ընկերությունը նաև փորձել է սահմանափակել Լատվիային բանկային տեղակատվության փոխանցումը։ Այդ հայցը ևս մերժվել է շվեյցարական դատարանի կողմից՝ նշելով, որ ոչինչ չի կարող սահմանափակել լատվիական իշխանություններին՝ հետաքննել գործին առնչվող բոլոր փաստերը։

Էմմա Չոբանյան