Իրենք իրենց շողքից են վախենում. Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրականը վրդովմունք է առաջացրել

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում «Սեֆիլյան և մյուսները» գործով մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Հակոբ Ենոքյանը: Դահլիճը հանգիստ էր լսում նրա խոսքը, բայց այն պահից, երբ դատախազը սկսեց իր առաջարկած ազատազրկման ժամկետները բարձրաձայնել, դահլիճը պայթեց, գոռոցներ և անեծքներ լսվեցին:

Ամենաերկար ազատազրկման ժամկետը նա պահանջեց «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի համար՝ 11 տարվա ազատազրկում: Որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց, որ նա անչափահաս երեխա ունի և որ «ակտիվ մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը»: Փաստորեն, եթե չմասնակցեր, դատախազը կարող էր նաև ցմահ բանտարկություն պահանջել:

Ամենակարճ ազատազրկման ժամկետը՝ 2 տարի, Սեֆիլյանի դեմ վկայություններ տված ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի համար, իրավապահների հետ համագործակցության հանգամանքը հաշվի առնելով: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը, որը առաջին նիստից հետևել է դատավարությանը, գտնում է, որ ի սկզբանե նպատակ կար փակել Ժիրայր Սեֆիլյանին, նրան հնարավորինս երկար պահել կալանավայրում:

«Դատական կոչվող գործընթացը ցույց է տվել, որ իրականում հանցակազմ չկա: Մեղադրանքի հիմքը մեկ մեղադրյալի ցուցմունքներն են: Նա ազատության մեջ է գտնվել այս ընթացքում, նրա ցուցմունքների վրա է հիմնված: Պարզ է, որ նա հատուկ ծառայությունների աշխատող է»,- ասաց նա:

Սեֆիլյանի համախոհ Գևորգ Սաֆարյանի համար, որի ազատազրկման ժամկետը «Տոնածառի գործով» ընդամենը մեկ ամիս առաջ էր ավարտվել և որը չէր հասցրել դուրս գալ կալանավայրից, մեղադրողը պահանջեց 4 տարի վեց ամիս:

Մեղադրողի կողմից նույն ժամկետը պահանջվեց ազատամարտիկ Սասունիկ Կիրակոսյանի համար: Ներսես Պողոսյանի համար, որ փոքր երեխաներ ունի, 4 տարի պահանջեցին: «Երեխեքս երկու տարի է, առանց հոր են մեծանում, չգիտեմ, թե ինչու», – ավելի վաղ հայտարարել էր Ներսես Պողոսյանը:

Հրայր Թոփչյանի, Հովհաննես Պետրոսյանի և Գալուստ Գրիգորյանի համար ավելի փոքր ժամկետներ բարձրաձայնվեցին՝ 2-ից 4 տարի: Նրանց հանցանքը, ըստ դատախազության, 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրությունն է եղել, այն, որ նրանք շուրջ չորս տասնյակ ձողեր են հավաքել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար:

«Սադրիչ ելույթներով, կոչերով մարդկանց տրամադրել, նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հասարակական անվտանգությունը վտանգող, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգությունների», – հայտարարեց դատախազ Ենոքյանը:

Ամբաստանյալների շահերի պաշտպաններն առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից: Իրենց հիմնական փաստարկները նրանք կբերեն երկու շաբաթից, պաշտպանական ճառերում:

«Այս ամենը աբսուրդ է հիշեցնում, – այսօրվա իրադարձությունները մեկնաբանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, – Որևէ տրամաբանական խոսք ասել հնարավոր չէ։ Առանց որևէ պատճառի և անապացույց մարդկանց աներևակայելի երկար ժամանակով ազատազրկելը տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այսօր մենք ապրում ենք երևակայությունից դուրս մի այնպիսի իրականությունում, որտեղ խոսքը և գնահատականը կորցնում են իրենց իմաստը։ Կամայականության այս տեղապտույտը ավելի շատ խորհրդային շրջանի 30-ական թվականներ է սկսում հիշեցնել, որ ավելի հայտնի է ստալինյան շրջան անվամբ»։

Գևորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը Factor.am-ին հայտնեց, որ իր համար մեղադրող դատախազի ճառը անսպասելի չէր: «Խորապես հիասթափված ենք, ոչ մի լավ բանի չեմ սպասում, բայց նորից ցավ եմ ապրում, որ տղաս նորից այդքան տարիներ պետք է կորցնի: Կարծում եմ, շատ անմարդկային վերաբերվեցին: Որդուս դեմ մեղադրանքի միակ հիմքը նրա ելույթներն էին ցույցերի և միտինգների ժամանակ»:

Շուշան Բերբերյանը, մեր հարցին, թե երբ է վերջին անգամ խոսել որդու հետ և ինչ տրամադրություն ունի Գևորգը, պատասխանեց. «Նա նույն փայլուն, նույն ուրախ տրամադրության մեջ է: Նա այս ամենը ծիծաղով է ընդունում: Երկուշաբթի ինքն է զանգահարել, երեքշաբթի նրա մոտ էի: Ասում էր, ոչ մի լավ բանի մի սպասի, իրենք իրենց շողքից են վախենում»:

Սյուզան Սիմոնյան