ԱՄՆ պատժամիջոցներ ու ԵՄ նախատինք․ ի՞նչ է սպասվում Թուրքիային իր պահվածքի համար

Լուրեր

17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
Բոլորը

Modern Diplomacy-ն անդրադարձել է Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացմանը։ Հոդվածագիր Հասան Մանսուրը գրում է, որ ներկայում ակնհայտ է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների սառեցումը։

«Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ թուրքական ղեկավարները, իրենց ինքնատիպ ներքին քաղաքականությունը վարելուն զուգահեռ, բավական հավակնոտ են արտաքին քաղաքական նպատակներում»,- ասվում է հրապարակման մեջ։

Չնայած Թուրքիան 1952 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին և մասնակցում է դաշինքի համաշխարհային արշավներին՝ Անկարայի նպատակները հակասում են այլ անդամ երկրների շահերին, նաև առաջացնում եվրոպական տնտեսական գործընկերների բացասական արձագանքը, հատկապես՝ Թուրքիային հարևան երկրների։

Ըստ հոդվածագրի՝ նման վերջին որոշումներից մեկը, որը մտագոհություն է առաջացրել ոչ միայն Եվրոպայում, այլև այլ երկրներում, Էրդողանի հրամանն էր Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի» կոնվենցիայից դուրս գալու մասին, որը հայտնի է որպես «Ստամբուլյան կոնվենցիա»։

«Շատ քաղաքական գործիչներ ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ դատապարտեցին այս քայլը։ Սա նաև ցույց տվեց թուրքական ղեկավարության գործողությունների անկանխատեսելի բնույթը»,- գրում է հեղինակը։

Ըստ Հասան Մանսուրի՝ իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Թուրքիան միակ մահմեդական երկիրն է ՆԱՏՕ-ում, որն անկասկած առանձնացնում է իրեն մյուս քրիստոնյա գործընկերներից։

«Այս գործոնները հաշվի առնելով՝ Անկարայի քաղաքականությունը միշտ կլինի ճնշման տակ, և դա պիտի համեստ ու հավասարակշռված լինի։ Սակայն նաև իրենց  անկախ քաղաքականության օրինակով թուրքական ղեկավարները չեն վախենում գնալ կոնֆլիկտի գործընկերների հետ՝ արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ Թուրքիան գնեց ռուսական S-400 համակարգեր, որոնք էլ դարձան Սպիտակ տան հետ քննարկումների պատճառ ու հանգեցրին Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանման, ինչին էլ հաջորդեց թուրքական լիրայի անկումը։

«Ավելին, Թուրքիան հեռացվեց նաև F-35 միասնական ծրագրից։ Իրենց հերթին  Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչները հայտարարում են, որ S-400 համակարգերից նման կործանիչների համար վնաս չկա։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ վերջերս ասաց, որ չնայած ռազմավարական գործընկերությանը՝ կան բազմաթիվ տարաձայնություններ Թուրքիայի ու ԱՄՆ-ի ղեկավարության միջև, հատկապես՝ ռուսական արտադրության զենքերի գնման պատճառով։ Իր հերթին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Անկարայի հետ՝ նրա «լավ վարքագծի» դեպքում»,- եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան