Մարտի 1-ի գործը փուչ չէ. Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Մենք այժմ աշխատում ենք մեր նախընտրական ծրագրի վրա, և այդ ծրագիրը կազմելիս ամփոփում ենք այն ամենը, ինչ հասցրել ենք անել նախորդ նախընտրական ծրագրից և Կառավարության ծրագրից, որը նաև ԱԺ-ն հաստատել է։ Հետևաբար՝ հանրությունը շուտով, երբ կհրապարակվեն ծրագրերը, այդ թվում՝ մեր նախընտրական ծրագիրը, հնարավորություն կունենա տեսնելու, թե մենք ինչպես ենք գնահատում մեր աշխատանքը, ինչն ենք համարում, որ արել ենք, ինչը՝ ոչ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը։

Անդրադառնալով դատական ոլորտի բարեփոխումներին՝ Կարապետյանը նշեց, որ «վեթինգ» բառը ծրագրերում նշված չէ։

«Դատական բարեփոխումների համատեսքստում ո՛չ մեր նախընտրական ծրագիրը, ո՛չ Կառավարության ծրագիրը չի օգտագործել «վեթինգ» բառը։ Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ դա պատճառ էր, որ մենք չանեինք վեթինգ, այլ ուզում եմ ասել, որ մենք վերջնանպատակն ենք ֆիքսել, որին հասնելու գործիքներից մեկը կլիներ վեթինգը»,- մանրամասնեց Մարիա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը ընտրել է փափուկ վեթինգով գնալու ճանապարհը, որը, որոշ մասնագետների կարծիքով, գուցե վեթինգի հետ կապ չունի։

«Փաստացի կա 2 ճանապարհ։ Մեկը՝ համակարգից բոլոր դատավորները դուրս են գալիս և հետո նորից հերթով ընդունվում աշխատանքի կամ համալրվում նոր դատավորներով։ Մյուս տարբերակը՝ հետայսու ցանկացած թերացում թույլ տալու կամ դրա վերաբերյալ ողջամիտ կասկած ունենալու պարագայում գործում են այն մեխանիզմները՝ հանձնաժողովների միջոցով, Արդարադատության նախարարության դիմումի միջոցով, որոնց արդյունքում աստիճանական զտում և առողջացում է տեղի ունենում դատական համակարգում»,- պարզաբանեց իմքայլական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։