Ռազմական անկախության հասնելու՝ Թուրքիայի ձգտումն անհանգստացնում է ՆԱՏՕ-ի գործընկերներին և ունի իր գինը․ անդրադարձ

Լուրեր

30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տարվող ռազմական անկախության հասնելու ազգայնական շարժումը՝ Baykar-ի նման ռազմական ընկերությունների օգնությամբ, անհանգստացնում է ՆԱՏՕ-ի ավանդական գործընկերներին։ Այս մասին գրել է Bloomberg-ի լրագրող Սելջան Հաջաօղլուն, որը վկայակոչում է Ahval գործակալությունը։

Հոդվածագիրը նշում է, որ թուրքական անօդաչուները, ինչպիսին է Baykar TB2-ը, որոշիչ դերակատարում են ունեցել արտաքին ռազմական միջամտություններում՝ Սիրիայում, Լիբիայում ու Լեռնային Ղարաբաղում վերջին տարիների ընթացքում։

Թուրքիայի կառավարության պաշտպանական մենաշնորհները միլիարդավոր հանրային դոլարներ են ծախսում մասնավոր ընկերությունների վրա, որոնք առաջարկում են տեխնոլոգիաներ, ծրագրեր, արտոնագրեր։

Bloomberg-ը նշում է, որ 2002 թվականին, երբ Էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը եկավ իշխանության, Թուրքիայում 62 պաշտպանական ծրագրեր կային։ 2018թ-ին այդ թիվն աճել է՝ հասնելով 667-ի։ 2019 ու 2020 թվականների համար պաշտոնական տվյալները դեռ չկան, սակայն ռազմական ավանտյուրաները՝ կապված թուրքական ռազմական արտադրանքի մրցակցությամբ, նաև ունեն իրենց գինը։

«ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ և արգելափակեց F-35 կործանիչների ծրագիրը ռուսական հրթիռային համակարգեր գնելու համար, որը, Թուրքիան հույս ուներ, իր մեջ կներառի նաև տեխնոլոգիաների փոխանցումը»,-ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայից ու Կանադայից ընկերությունները դադարեցրել են անօդաչուների սարքերի մատակարարումը, երբ բարձրաձայնվեց՝ ինչպես և որտեղ են դրանք օգտագործվել։ Նույնը վերաբերում է նաև թուրքական Altay տանկերի շարժիչների մատակարարման հետ կապված Գերմանիայի հետ վեճին, երբ այդ տանկերն օգտագործվեցին 2018թ-ին քրդական Աֆրին ներխուժման համար։

Ըստ հոդվածագրի՝ սա նորություն չէ, քանի որ երբ արևմտյան գործընկերները հրաժարվում են տեխնոլոգիաների, մասերի մատակարարումից կամ համագործակցությունից, Թուրքիան նոր գործընկերներ է փնտրում։

«Նրանք Մոսկվային խնդրել են Սու-35 ինքնաթիռների պլատֆորմներ, որ տեղացի ինժեներները կարողանան թուրքական արտադրության ավիոնիկա տեղադրել, և փորձում են Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ ու հրթիռներ արտադրել, որն Անկարային հնարավորություն կտա հասանելիություն ունենալ նաև Չինաստանի ռազմական տեխնոլոգիաներին»,- գրում է Bloomberg-ը։

Անկարան դեռ ասում է, որ ցանկանում է պահպանել իր կապերն ու համագործակցությունը Արևմուտքի հետ, բայց պահպանելով անկախ մոտեցումը։

Էմմա Չոբանյան