Արմեն Սարգսյանի քաղաքացիության «երկար ստվերը»․ ինչի մասին 3 տարի առաջ չի բարձրաձայնել Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Հայաստանում ընդդիմությունն ու հակաիշխանական հայացքներ ունեցող շրջանակները, ըստ քաղաքական նպատակահարմարության, շահարկում են հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վիճահարույց հարցը: Օրերս էլ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու հինգ տասնյակից ավելի փաստաբաններ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ պնդելով, որ Արմեն Սարգսյանը 2018 թվականի մարտին ՀՀ նախագահ է ընտրվել՝ թաքցնելով երկքաղաքացիության փաստը: Արա Զոհրաբյանը վստահեցնում է՝ Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն այն դեպքում, եթե նրա՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 2012 թվականի մարտի 1-ը, սակայն Փաստաբանների պալատի նախագահին Միացյալ Թագավորությունից հավաստիացրել են, որ նա քաղաքացիությունից հրաժարվել է 2012-ի աշնանը:

Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդրի հետ կապված աղմկոտ քննարկումներն արդիական էին 2018-ին, երբ նա Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի և նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի առաջադրմամբ ընտրվում էր ՀՀ նախագահ: Այժմ տարակուսելի է, որ այս քննարկումներից շուրջ երեք տարի անց փաստաբանները հարցը կրկին օրակարգային են դարձրել:

Փաստաբանների պալատի նախագահի և նրա գործընկերների կողմից հանրապետության նախագահի քաղաքացիության հարցի վիճարկումը համընկնում է այն իրադարձությունների հետ, որ Արմեն Սարգսյանը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը չվիճարկեց Սահմանադրական դատարանում: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ փաստաբաններն իրենց այս քայլով դիրքավորվում են որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ խախտելով փաստաբանական էթիկան:

Արա Զոհրաբյանը չի հերքում, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցն օրակարգային են դարձրել, քանի որ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու՝ Փաշինյանի միջնորդությունը Սահմանադրական դատարանում նախագահը չի վիճարկել:

Արա Զոհրաբյանն ասում է՝ նախկինում՝ մինչ իշխանափոխությունը, լսել է, որ ընդդիմությունը խնդրահարույց է համարում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը, բայց շատ մեծ ուշադրություն չի դարձրել: Փաստաբանների պալատի նախագահը չի կարծում, որ իր և գործընկերների նախաձեռնությունը քաղաքական է:

Անդրադառնալով նախագահի քաղաքացիության խնդրին՝ նշենք, որ Արմեն Սարգսյանը, որը Մեծ Բրիտանիայից Հայաստան էր վերադարձել՝ նախագահ ընտրվելու համար, չնայած բոլոր պահանջներին ու քննադատություններին, այդպես էլ չհրապարակեց համապատասխան փաստաթղթեր, թե երբ է, ի վերջո, հրաժարվել Միացյալ Թագավորության քաղաքացիությունից: Արդեն լրացել է Արմեն Սարգսյանի նախագահության երրորդ տարին, բայց անհայտ է՝ Հայաստանի չորրորդ նախագահն ընտրվելու պահին վերջին 6 տարիներին արդյո՞ք միայն ՀՀ քաղաքացի եղել է:

Արթուր Սաքունցը շարունակում է պնդել՝ Արմեն Սարգսյանը քաղաքացիության հետ կապված խնդիրներ ունի: Իրավապաշտպանն ընդգծում է՝ Արմեն Սարգսյանի կողմից այդ փաստաթղթի հրապարակումը, քաղաքական դաշտից զատ, գտնվում է նաև բարեխղճության տիրույթում:

Արդյո՞ք նախագահն ի վերջո համաձակություն կունենա բացահայտել ճշմարտությունը, թե ոչ՝ հայտնի չէ։ Մինչ այդ, Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ փաստաբանների կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը փոխանցել են Հատուկ քննչական ծառայություն, որն, ի դեպ, առաջիկայում լուծարվելու է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան