Դե հերի՛ք է, էլի, սա քանդում է մեր տունը. իսկ Մուշն ու Վանը հայկակա՞ն են, ասում են՝ Քարվաճառն ու Շուշին հայկական չեն. Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ի՞նչ արդյունք է ակնկալում այս հանդիպումից Արցախի Հանրապետությունը։

-Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև ցանկացած հանդիպում շատ կարևոր է, եթե նույնիսկ Արցախին վերաբերող ուղիղ հարցեր չքննարկվեն։ Չնայած՝ դժվար, իհարկե։ Հակամարտությունը կարգավորված չէ, և սա այն առանցքային հարցերից է, որը տարիներ ի վեր քննարկվել և քննարկվելու է երկու երկրների օրակարգում։ Նման ամեն հանդիպում կարևոր է՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն համարվում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական, գլխավոր դաշնակիցներից մեկը։

-ՌԴ նախագահի ստորագրությունը դրված է նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, որի 8-րդ կետով բոլոր գերիները պետք է փոխանակվեին, մինչդեռ Ադրբեջանը խախտում է հայտարարության այդ կետը՝ հրաժարվելով վերադարձնել հայ գերիներին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Վլադիմիր Պուտինի ստորագրությունն Ադրբեջանին չի պարտավորեցնում վերադարձնել հայ գերիներին։

-Ես ասեմ, որ այդ հարցին մենք պետք է ավելի լայն մոտենանք։ Խնդիրն այստեղ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները չեն։ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Իսկ միջազգային իրավունքի նորմերին հետևելը մեկ այլ երկրի պարտավորությունների մեջ չի մտնում, սա արդեն միջազգային հանրության տիրույթում է գտնվում։ Երբ Ադրբեջանն այդպիսի վարքագիծ է դրսևորում, սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին, միջազգային իրավունքին։ Սա արդեն գլոբալ խնդիր է։ Ի դեմ Ադրբեջանի՝ մենք ունենք հայատյաց, նացիստական երկիր, ինչը նա չի թաքցնում։ Հայատյացությունն Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն է։ Մենք տեսնում ենք՝ ինչպես է դա դրսևորվում՝ գերիների բուն թվաքանակը թաքցնում է, նրանց չի վերադարձնում, դրան գումարվում է նաև մշակութային ցեղասպանությունը գրավված տարածքներում։ Սա դրսևորվում է ամենուր։

-Օրերս Արցախում էր ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը։ Ադրբեջանում իշխանամերձ շրջանակները դժգոհում են, թե ինչո՞ւ Բաքվի թույլտվությունը չի ունեցել ռուս պաշտոնյան։ Պարո՛ն Բաբայան, ինչո՞ւ Ադրբեջանում չեն հաշտվում իրողության հետ, որ Արցախ այցելությունն իր հետ չէ, որ պետք է համաձայնեցնեն և արդյո՞ք ՌԴ պաշտպանության փոխնախարարի և պաշտոնյաների հետ հանդիպում եղել է։

-Ադրբեջանը կարող է և պետք է այդպես վարվի, որովհետև դրանք խաղի կանոններն են։ Բնական է՝ ինքը վրդովվում է, որովհետև ինքն այս պահի դրությամբ ի վիճակի չէ լայնածավալ պատերազմ սկսել Արցախի դեմ, որովհետև սա կնշանակի հարված ՌԴ-ի խաղաղապահ ուժերին, հարված ՌԴ-ին, և անկանխատեսելի զարգացումներ կլինեն։ Արցախի սուբյեկտայնության պահպանումը շատ ու շատ կարևոր է։ Ամեն ինչ մեր ձեռքերում են, դրա համար կան հնարավորություններ։ Նույնիսկ այս մասնատված վիճակում Արցախի աշխարհաքաղաքական դիրքը և նրա լինելիությունն առհասարակ մեր ներուժի մասն են։ Բայց սա բավարար չէ, որ մենք լինենք լիարժեք սուբյեկտ։ Որպես օբյեկտ չլինենք, պետք է լինենք նախաձեռնողական, առաջին հերթին՝ Սփյուռքում և Հայաստանում։ Արցախի ձայնը և կարծիքը պետք է լինի վճռորոշ։

-Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությունը հայտարարել է, թե Շուշիում հայտնաբերել են «Իսկանդեր» հրթիռների մնացորդներ։ Եվ, ըստ նրանց, «Իսկանդերների» վրա պահպանված 9M723 մակնշումը ցույց է տալիս, որ դրանք այն «Իսկանդերները» չեն, որ վաճառվել են Հայաստանին և որևէ մեկին, այլ ունի միայն ռուսական զինուժը։ Ադրբեջանցիները ողջ պատերազմի ընթացքում դժգոհում էին ՌԴ-ից, որ Հայաստան զենքի արտահանումներ է իրականացնում, իսկ հիմա նրան մեղադրում են հայկական կողմին վաճառքի ոչ ենթակա «Իսկանդեր» տրամադրելու մեջ։ Ինչո՞վ եք պայմանավորում Բաքվից լսվող աղմուկը, ի՞նչ տեղեկություններ ունեք։

-Մենք անընդհատ մոռանում ենք՝ ում հետ գործ ունենք։ Իսկ ինչ եք ուզում, որ Ադրբեջանը նման տեղեկություն չհրապարակի՞։ Իհարկե, Ադրբեջանն ամենաանհավանական տեղեկությունը հրապարակում է։ Ալիևն ասում է՝ հայերը մի ամիս առաջ են եկեղեցիներում տվյալները փորագրել, ինչ է՝ ճի՞շտ է դա։ Իհարկե, նման քայլերով փորձում է Ռուսաստանին ներքաշել շատ ծանր գործընթացի մեջ, որ Ռուսաստանին հարվածի, հայ-ռուսական հարաբերությունները խարխլի։ Սա բնական է, հո մենք Ադրբեջանին չպետք է հավատանք։ Բայց ես շատ ավելի մեծ վտանգ եմ տեսնում, որ մարդիկ կան՝ Քարվաճառը չեն համարում հայկական, որոնք Շուշին համարում են ադրբեջանական, մի խենթ էլ այն օրն ասում էր՝ «հայ գերիներին լավ են նայում»։ Այ՝ սա՛ է ամենամեծ վտանգը, սա՛ է մեզ քայքայում ներսից։ Մենք խոսում ենք Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին, ինչ-որ մեկն ասում է՝ ո՞վ է ասել, որ Քարվաճառը հայկական է։ Լա՛վ, մի հատ պարզեք՝ ի՞նչ է հայկականը, իսկ պատմական Հայաստանն ի՞նչ է։ Իսկ Մուշն ու Վանը հայկակա՞ն են։ Դե հերի՛ք է, էլի, սա է ամենամեծ խնդիրը, որ մեր տունը քանդում է, ոչ թե «Իսկանդերները» կամ այլ երկրների քաղաքականությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան