Եվրոպական երկրները մեղմացնում են կարանտինային սահմանափակումները

Լուրեր

02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

Հաջորդ երկուշաբթի օրվանից Բրիտանիան երկու փուլով կսկսի մեղմացնել կարանտինային սահմանափակումները: Առաջին փուլով՝ ապրիլի 12-ին կբացվեն խանութները, մարզադահլիճները, կենդանաբանական այգիները, վարսավիրանոցները, բառերը, պանդոկները և բացօթյա հանգստավայրերը, գրում է Euronews-ը:

Ծերանոցներում ավելի քան 31 միլիոն մարդու պատվաստումից հետո հարազատները հնարավորություն կունենան այցելել հաստատություններ։ Այնուամենայնիվ, վարչապետ Բորիս Ջոնսոնը համաքաղաքացիներին հորդորել է զգոն լինել.

«Մենք չենք կարող հանգստանալ։ Մենք տեսնում ենք վարակման ալիքը, որը տարածվում է այլ երկրներում, մենք տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցնում։ Մենք մինչ օրս չգիտենք, թե ինչքան արդյունավետ կլինի պատվաստումից հետո պաշտպանությունը, երբ պատվաստվածները ստիպված լինեն բախվել վարակման նոր ալիքի հետ։ Ես մտավախությունում ունեմ, որ հիվանդությունն այդպես արագ չի նահանջի, այդ պատճառով էլ կոչ եմ անում, խնդրում եմ պատվաստվեք կամ ընդունեք պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը, երբ գա ձեր հերթը, և խնդրում եմ օգտվեք անվճար թեստավորվելու հնարավորությունից, անգամ եթե ձեր մոտ չեն դիտարկվում ոչ մի ախտանշան»։

Հունաստանի որոշ շրջաններում կարանտինից հետո բացվել են փոքր և միջին ձեռնարկությունները և խանութները: Դրանք երկու ամիս փակ են եղել, բայց սահմանափակող միջոցառումները մասամբ պահպանվել են: Խանութներում պետք է պահպանվի 25 քմ տարածքում մեկ մարդ հաշվարկը: Խոշոր առևտրի կենտրոնները առայժմ փակ են, բայց մարդիկ ասում են, որ արդեն զգում են բնականոն կյանքի վերադարձի սկիզբը։

Պորտուգալիայում միջնակարգ դպրոցի աշակերտները այժմ կարող են վերադառնալ իրենց դասարաններ, այցելել թանգարաններ ու բացօթյա սրճարաններ։

 

Տաթև Ֆռանգյան