ԱՀԿ-ն հաստատել է՝ մարդը կարող է COVID-19-ով վարակել կենդանիներին
Քաղաքականություն
05.04.2021 | 20:22Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատում է, որ մարդը կարող է COVID-19-ով վարակել շներին, կատուներին, ջրաքիսներին, առյուծներին, վագրերին։ Կազմակերպությունն ուսումնասիրում է վիրուսի ազդեցությունը կենդանիների այլ տեսակների վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«COVID-19 վիրուսը տարածվում է հիմնականում մարդուց մարդուն փոխանցվելու միջոցով, սակայն կան մարդուց կենդանիներին փոխանցվելու փաստեր, քանի որ այն զոոնոտիկ վիրուս է: Միջանկյալ կրողը դեռևս բացահայտված չէ»,- ասել է նա:
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ «կարևոր է հասկանալ, թե որ կենդանիների տեսակներն են առավել խոցելի վիրուսի դեմ՝ վիրուսի այլ պոտենցիալ կենդանի-ռեզերվները գտնելու և հետագա բռնկումներից խուսափելու համար»:
Տաթև Ֆռանգյան