Ես ինձ թույլ չեմ տա Թուրքիայի դրոշը վառել. Հակոբ Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածաշրջանում տեղի ունեցած ակնառու փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կեցվածք փոխելու մասին, իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ նշում են, որ գուցե լավ ժամանակ է փորձելու այդ երկրների հետ այլևս թշնամի չլինել: Factor.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը նշեց, որ չի կարծում, թե նրանք, ովքեր ասում են, թե պետք է վերաբերմունք փոխվի, դա նշանակում է մոռանալ, թե թուրքն ով է:

«Պետք է ոչ թե հայտարարություններ անենք, այլ գլուխներս կախ միավորվենք և հասկանանք, թե ինչպես պետք է վերականգնենք մեր կորցրած արժանապատվությունը: Սխալ են այն մարդիկ, ովքեր մեկ բառից կախվում են և բացատրություններ են դնում: Սրա լրջությունը կայանում է նրանում, որ, այո՛, մենք պետք է մեր մոտեցումները փոխենք:

Ես, օրինակ, չեմ հասկանում, որ երեխայի նման որևէ երկրի դրոշ են վառում, գուցե ես այդքան դեռ չեմ հասունացել, որ հասկանամ դա: Ես այդպիսի բան արել եմ 8-րդ դասարանում, երբ Եղեռնի մասին դասն էինք անցնում, քարտեզի վրայից կտրեցի Թուրքիայի դրոշը և ասացի՝ երանի թե մի օր քարտեզն առանց դրա լիներ: Իմ արածը երեխայություն էր: Ես ինձ թույլ չեմ տա Թուրքիայի դրոշը վառել, որովհետև դրանով ես Թուրքիային ոչ մի վնաս չեմ տա: Ավելի լավ կլինի հասնել նրան, որ հասկանանք՝ ինչպես պետք է միավորվենք ու ոտքի կանգնենք, որ դա մեզ հնարավորություն տա զինվել ու պատրաստ լինել նոր իրավիճակներին: Իսկ եթե ուզում ենք թուրքերի հետ կռիվ չլինի, հին հույները լավ խոսք ունեն՝ թե ուզում ես պատերազմ չլինի, միշտ պատրա՛ստ եղիր պատերազմին»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: