Գների անկում, գործարքների նվազում․ անշարժ գույքի շուկան դեռևս չի վերականգնվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անշարժ գույքի շուկան կորոնավիրուսի ու պատերազմի հասցրած վնասից հետո դեռևս չի վերականգնվում։ Նվազել են ինչպես առքուվաճառքի, այնպես էլ վարձակալության գործարքները։ Այս մասին են վկայում Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալները։

Ներկայացնենք թվերով․ Հանրապետությունում անշարժ գույքի շուկայում հունվարին գրանցվելէ 8․419 գործարք, ինչը 22․4%-ովպակաս է նախորդ տարվա նույն ամսին գրանցված գործարքների համեմատ։ Այս տարվա հունվարին գրանցված գործարքների թիվն ամենաքիչն է՝ վերջին 4 տարիների նույն ամսին կատարված գործարքների հաշվարկով։

Ըստ «Սիլվեր ՌԵԱ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի՝ գործարքների նվազման պատճառը ոչ միայն գնողունակության նվազումն է, այլև դրամի արժեզրկումը, ինչը ստիպում է քաղաքացիներին հրաժարվել կամ հետաձգել նախատեսվող գործարքները։

Հարությունովի խոսքով՝ անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկաներում որոշակի տարբերություն կա գործարքների քանակի առումով․ երկրորդային շուկայում ակտիվությունը որոշ չափով պահպանվում է։

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բնական է համարում այս տարվա հունվարին անշարժ գույքի շուկայում գրանցված անկումը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա առաջին երկու ամիսները բավականին աշխույժ են եղել այս շուկայի համար։

Պատգամավորը, սակայն, դրական միտումներ է տեսնում շուկայի վերականգնման ուղղությամբ։

Գործարքների նվազմանը զուգահեռ՝փոքր-ինչ նվազել են նաև անշարժ գույքի գները։Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ Երևանում այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բնակարանների շուկայական միջին գները, 1 քմ-ի հաշվարկով, 4.9%-ով նվազել են, իսկ մարզերում նվազումը կազմել է 3.5%։

Վարձակալության շուկայում ևս գործարքների նվազում է նկատվում։ Այս տարվա հունվարին գրանցվել է վարձակալության 531 գործարք՝ նախորդ տարվա 824-ի փոխարեն։ Նվազումը կազմել է 35 տոկոս։ Ըստ գործակալության տնօրենի՝ նկատվում է նաև վարձակալության գների նվազում։

Մանրամասները՝ տեսանյութում

Անժելա Պողոսյան