ԼՂ հակամարտությունը շարունակում է անհանգիստ մնալ․ The Washington Post-ի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու ԱՄՆ ջանքերին

Լուրեր

26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
Բոլորը

Ամերիկյան հայտնի The Washington Post պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Լրատվամիջոցի՝ հայկական արմատներով հայտնի հոդվածագիր Դեյվիդ Իգնատիուսը գրում է, որ չնայած Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ջանքերին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ավելի քան 4 տասնյակ հայ գերիներին, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազից հետո։

Հեղինակը գրում է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված խաղաղությունն ու խաղաղապահ զորքերի տեղակայումը ամրապնդեցին նրա գերակայությունը Կովկասյան տարածաշրջանում։ Սակայն դրա հետցնցումները շարունակվում են, հատկապես՝ Հայաստանում, որի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բախվեց ռազմական պարտությանն ու հունիսին սպասվում են նոր խորհրդարանական ընտրություններ։

Իգնատիուսը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաներն ասում են՝ դեռ 52 հայ գերիներ պահվում են Ադրբեջանում, չնայած գերիների՝ ավելի վաղ տեղի ունեցած փոխանակմանը։

«Բաքուն պնդում է, որ պատանդները պատերազմի մասնակիցներ չեն, բայց նոյեմբերի հրադադարից հետո մտել են վիճելի տարածք ու կասկածվում են ահաբեկչության մեջ։ Այդ պնդումները Հայաստանը հերքում է»,- ասվում է հրապարակման մեջ։

Նաև հաղորդվում է, որ Ֆիլիպ Ռիկերը, որը պետքարտուղարի Եվրոպայի հարցերով օգնականն է, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ փետրվարին կայացած հեռախոսազրույցում բարձրացրել է գերիների հարցն ու խնդրել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ տրվի այցելել բանտարկյալներին, ինչից հետո Կարմիր Խաչին մուտքի իրավունք է տրվել։

Հաջորդող ամիսներին էլ ԱՄՆ պաշտոնյաները շարունակել են հանդես գալ  գերիներին ազատ արձակելու կոչով։

«Մենք հույս ունենք ավելի շատ թվով գերիների ազատ արձակման։ մենք  բանակցություններ չենք վարում, բայց կոչ ենք անում բարի կամք դրսևորել»,-լրատվամիջոցին ասել է Բայդենի վարչակազմի բաձրաստիճան մի պաշտոնյա։

Նա նաև հավելել է, որ հրադադարի պահպանումն ու գերիների փոխանակումը Ռուսաստանի պատասխանատվության տակ է՝ որպես միջնորդի։

«Ադրբեջանցիներն իրենց կեղծ լուրերն են տարածում, որ այդ մարդիկ գերիներ չեն, այլ հանցագործներ, քանի որ պատերազմից հետո են գերեվարվել»,- ասել է ԱՄՆ Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը։ Նա հավելել է, որ նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանն իրական փորձեր չի անում կարգավորման կամ հաշտեցման համար, դրա համար էլ նա պնդում է, որ Մինսկի խմբի համանախագահները պիտի ներգրավված լինեն։

Բացի այդ՝ գերիների հարցով Ադրբեջանին սկսել են ճնշել նաև Կոնգրեսի անդամները։ Նրանք Ադամ Շիֆի գլխավորությամբ մարտի 16-ին բանաձև ներկայացրին՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին ու պատանդներին։

Հրապարակման մեջ նշվում է նաև Human Rights Watch կազմակերպության զեկույցը, որում ասվում է, որ հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Ադրբեջանում։ Իր հերթին էլ լրատվամիջոցի հետ զրույցում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հերքել է Human Rights Watch-ի պնդումները՝ հայերին խոշտագումների ենթարկելու մասին։

Հոդվածագիրը նշում է, որ գերիների հարցն այս տարի ավելի հուզական է դառնում, քանի որ հայերը ապրիլին նշում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում զանգվածային կոտորածների տարելիցը։ Վերջերս հայտնի մեկնաբան Յան Բրեմմերը թվիթերյան իր էջում գրել էր, որ Բայդենի վարչակազմը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։

Երկուշաբթի վարչակազմի մի պաշտոնյա էլ ասել է․ «Որպես նախագահի թեկնածու՝ նախագահ Բայդենը ոգեկոչեց 1․5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների հիշատակը, որոնք կորցրին իրենց կյանքը Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Այն ժամանակ նա ասաց, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այդ սարսափելի դեպքի մասին։ Մենք միշտ կհարգենք հայ ժողովրդի համառությունը այսպիսի մեծ ողբերգությունից հետո»։

Մեկ այլ պաշտոնյա էլ նշել է, որ սպանությունների պաշտոնական ճանաչման մասին դեռ որոշում չկա։

Իգնատիուսը եզրափակում է, որ այս տարվա հիշատակումը կտարբերվի՝ ԼՂ-ի անցած պատերազմում հայերի պարտության ու դրան հաջորդած տառապանքի պատճառով։

Էմմա Չոբանյան