Բացարձակ ցինիկ, լկտի դրսևորում է Կրեմլի կողմից․ ՌԴ-ն ՀՀ-ին խժռելու, «զոնայի» վերածելու քաղաքականություն է վարում․ Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 21:43
Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով
31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է «տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ

-Պարո՛ն Ավետիսյան, ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Պուտինի անձնական դերը պատերազմի դադարեցման գործում պետք է հիշեն բոլորը։ Եկեք հիշենք՝ ի՞նչ դեր ունեցավ Ռուսաստանի նախագահը։ Ըստ ռուսական շրջանակների, մենք՝ հայերս, պիտի շնորհակալ լինենք, որ թույլ չտվեցին կոտորած Արցախում։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։

-Բացարձակ լկտի, ցինիկ, դրսևորում է անշուշտ։ Ռուսաստանը 2000-ականների սկզբից ուրվագծված ձևով, իսկ 2004-05 թվականներից՝ պլանի ձևով՝ արդեն մշակված տարբերակով, հետևողականորեն վարում է Հայաստանը կլանելու, խժռելու և զոնայի վերածելու քաղաքականություն։ Նրան չի բավարարում անգամ կիսագաղութային քաղաքականությունը, որ Հայաստանն ունի Ռուսաստանից։ Ուղղակի տարածքի է ուզում վերածել Հայաստանը՝ իր փոքրաթիվ և անընդհատ փոքրացող բնակչությամբ՝ որպես ռեսուրս, որպես պարարտանյութ՝ որոշակի ժամանակ իր աշխարհքաղաքական նպատակներին ծառայելու համար։ Այսինքն՝ պարզապես մեզ վախեցնում է արագ և միանգամից ցեղասպանության թուրքական տարբերակով, և դրա փոխարեն հրամցնում-պարտադրում է որոշակի ժամանակի մեջ դանդաղ ցեղասպանություն, այսինքն՝ «կարմիրի» փոխարեն «սպիտակ» ցեղասպանություն, որը կընդմիջվի փոքրիկ «կարմիր» ցեղասպանություններով և դրա համար ուզում են, որ շնորհակալություն հայտնենք։

Հիշում ենք և անշուշտ շնորհակալություն չենք հայտնում, այլ մենք էլ մեր պլաններն ենք կազմում՝ օր առաջ ռուս-թուրքական մահացու և կեղծ երկընտրանքից ձերբազատվելու համար։ Եթե մնանք «սապոգի» և «յաթաղանի» արանքում, ժամանակ առ ժամանակ իրականացվելու են «կարմիր» ցեղասպանության տարբերակներ մինչև մենք սպառվենք։ Ռուսաստանը նահանջում է, տարածքը փուլ առ փուլ զիջում է Թուրքիային՝ այն  պարզ պատճառով, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքն այստեղ կլինեն, եթե այդպես չանեն և ՌԴ-ն կկորցնի այստեղ շահեր հետապնդելու հնարավորությունը։ Բայց դա լինելու է՝ ձախողելու մեր պետականությունը կործանելու ռուս-թուրքական պլանը։

-Բայց կարծում եք՝ իրո՞ք թուրքական նոր ցեղասպանության վտանգ կա, թե՞ Դուք այն կարծիքի կրողն եք, որ այդ վտանգը հորինել է Ռուսաստանը՝ Հայաստանին իր քաղաքականության գծի տակ պահելու նպատակով։

-Միշտ կա՝ այն դեպքում, եթե մենք ենթակա լինենք Ռուսաստանին։ Քանի դեռ մենք ենթակա ենք Ռուսաստանին, կա ցեղասպանության վտանգը։ Եվ առաջին՝ Մեծ Ցեղասպանությունն էլ տեղի ունեցավ այն պատճառով, որովհետև մենք ենթակա էինք Ռուսաստանին։ Ուրիշ ժողովուրդներ ի սկզբանե պայքարեցին անկախության համար․ օրեր առաջ մենք տոնեցինք Հունաստանի ազատագրման 200-ամյակը։ Ցավոք սրտի՝ մեր ազգային-ազատագրական պայքարը հիմնականում չընդունեց անկախ պետականություն ստեղծելու գաղափարը, այլ ուղղակի փորձ էր արվում թուրքական տիրապետությունը փոխարինել ռուսականով և տեսանք արդյունքը։ Ցցուն է սահմանապահ ուղեկալի հրամանատար Բիկովի օրինակը, որը առաջ էր թողնում հայ ֆիդայիներին, որ Արևելյան Հայաստանից Արևմտյան Հայաստան գնան, հետո կապվում էր թուրքերի հետ և երկուսով ոչնչացնում էին մեր խմբերին։ Սա է ռուսական քաղաքականությունը և դա օրինաչափ է։ Երկու կայսրություններնի արանքում ընկած ժողովուրդը, եթե չի ստեղծում պետականություն և չի կարողանում ավելի հզոր դաշնակիցների հետ հարաբերությունների համակարգ ստեղծել, ապա անպայման զոհ է դառնում երկու կայսրությունների արանքում։ Սա բնության օրենք է։

-Անվտանգային ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը։ Նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մի միտք էր արտահայտել, որ նույնիսկ 15 րոպեի անվտանգային վակուում մենք չենք կարող մեզ թույլ տալ։ Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ ԱՄՆ-ն շատ հեռու է, Եվրոպան ևս մոտ չէ մեզ և բնական է՝ մեր ընտրությունը կանգնել է Ռուսաստանի վրա, հատկապես, երբ կա թուրքական վտանգը։ Ի՞նչ կարող եք պատասխանել։

-Ամերիկայի Միացյալ Նահանգները հեռու է այդպիսի «վայ-պաշտոնյաների» մտքում և հոգում։ Իրականում՝ ԱՄՆ-ն կարող է ամենուրեք լինել, այն էլ այսօրվա աշխարհում՝ ԱՄՆ-ի գերհզոր հնարավորությունների պարագայում, երբ ակնհայտ է՝ ԱՄՆ-ի ռազմավարական շահերի հանգամանքը հենց մեր և Վրաստանի հետ կապված՝ «Մետաքսի ճանապարհի» նախագծի համատեքստում։ Մենք պետք է դառնանք ԱՄՆ-ի՝ ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակից պետություն և դուրս գանք «վայ-պաշտոնյաների» պատկերացրած սարսափ-ֆիլմի վիճակից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան