Եթե Քոչարյանի կարգերը լինեին, կձերբակալեին ՍԴ դատավորներին․ չէին համարձակվի նման որոշում կայացնել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

-Պարո՛ն Հովակիմյան, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ Նրա պաշտպանները կարծում են, որ մեղադրանքը պետք է հանվի։ Դուք գո՞հ եք ՍԴ-ի որոշումից։

-Սահմանադրական դատարանի որոշումները, առավել ևս՝ պետական պաշտոնյաների և պատգամավորների համար, գոհ կամ ոչ գոհ լինելու համար չեն։ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, այս դեպքում այդպես է նախատեսված։ Կա որոշում, և պետք է այդ որոշման հետ հաշվի նստել։ Ինչ վերաբերվում է մեղադրանքը հանելուն, ապա 300․1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչել Սահմանադրական դատարանը, այսինքն՝ այդ հոդվածն այլևս գոյություն չունի։ Արդեն որոշման բովանդակությունը հրապարակվեց, ըստ էության, Սահմանադրական դատարանն ասում է՝ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ հանցանքը եթե այդ մեղադրանքի տակ է, ուրեմն՝ անձն այդ հոդվածով չի կարող մեղադրվել։

-ՍԴ-ի որոշումն ի՞նչ է նշանակում Մարտի 1-ի գործի համար։ Փակվե՞ց Մարտի 1-ի իրավական, քաղաքական էջը՝ չկար հանցագործություն, և հետևաբար՝ չկա մեղադրանք և չկա պատասխանատվություն։

-Մարտի 1-ի գործը 80-ից ավելի հատոր ունեցող քրեական գործ է, որտեղ կոնկրետ անձանց կոնկրետ արարքներ են մեղսագրվում, կան փաստեր, ապացույցներ և այլն։ Կա հսկա, մեծ քրեական գործ, կա այդ գործից անջատված մաս, որով անձինք են հետախուզվում, անձանց մեղսագրվող արարքները չեն վերանում։ Այստեղ որակման հարց է՝ այդ արարքը Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է պատասխանատվություն ենթադրում։ Այս հարցն է, որի պատասխանը պետք է տա Գլխավոր դատախազությունը։

-Քոչարյանի կողմնակիցների կարծիքով՝ Մարտի 1-ի գործը քաղաքական հետապնդում էր, և հետապնդումը պիտի վերացվի։ Ինչպե՞ս կպատասխանեք։

-Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից հետո քաղաքական հետապնդում չի եղել։ Ավելին ասեմ՝ եթե ՀՀ-ն չլիներ այդպիսին, Սահմանադրական դատարանի այս որոշումն էլ չէր լինի։ Եթե ՀՀ-ում լինեին այն կարգերը, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին էին, Սահմանադրական դատարանը երբեք չէր համարձակվի նման որոշում կայացնել, կամ եթե կայացներ, մեկ էլ տեսար՝ ճանապարհը սխալ տեղով անցնելու համար ՍԴ անդամներին ձերբակալեին։ Այն ժամանակ՝ իրենց ասած քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց իշխանության տարիներն այդպիսին էին, իրենց ասածը հերքում է, որ ՍԴ-ն կարող է նման որոշում կայացնել։ Իրենք իրենց հետ են հակասության մեջ։ Եթե իրենց ասած քաղաքական հետապնդումը լիներ, ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի։ Եթե մենք լինեինք այն որոշմանը, որ պիտի քաղաքական հետապնդում անեինք, կգնայինք Ռոբերտ Քոչարյանի գնացած ճանապարհով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան