Քոչարյանն ու ԲՀԿ-ն ո՞վ են, որ ինքնուրույն բան ասեն, ՌԴ-ի խրտվիլակներ են․ մրցում են՝ ով լավ կկատարի Կրեմլի հրամանը․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30.06.2026 | 14:17
Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հետ

-Պարո՛ն Հայրապետյան, արտահերթ ընտրությունների ընտրարշավը դեռ չի մեկնարկել, սակայն, օրինակ, ԲՀԿ-ն հայտարարում է, որ նոր ռազմաքաղաքական դաշինք է պետք կնքել ՌԴ-ի հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու մասին է խոսում։ Ինչ եք կարծում՝ այդ գաղափարները Մոսկվայի աջակցությունը կստանա՞ն, միգուցե նրա՞նց վրա խաղադրույք կատարեն։

-Ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ «Բարգավաճ Հայաստանն» են ասում այդպիսի բան, այլ Մոսկվայից են ասել՝ «ասեք այդպիսի բան»։ Նրանք ո՞վ են, որ ինքնուրույն բան կարողանան ասել, խրտվիլակներ են պարզապես՝ Ռուսաստանի ստեղծած խրտվիլակներ։ Քաղաքական դաշտում որոշակի ազդեցություն ունեցող բոլոր ուժերը ռուսական ագենտուրա են։ Այստեղ կասկած լինել անգամ չի կարող։ Իրենք են ինքնառաջարկվում ՌԴ-ին, հրամանը ստանալիս կատարում են, հիմա մրցակցում են՝ որն ավելի լավ կկատարի հրամանները։ Մեկն ասում է՝ ՌԴ-ի հետ ավելի սերտ ինտեգրում, մյուսն ասում է՝ ինձ տվեք իշխանությունը, ես կպայքարեմ հակառուսության դեմ, այն դեպքում, որ լավ գիտի՝ Հայաստանում հակառուսականություն չկա և չի կարող լինել, որովհետև մենք «հակա» ժողովուրդ չենք։

Ակունքում արժեքներն են դրված, դրանից պիտի խոսենք, թե չէ՝ մի Քոչարյան էս կողմ, մի Քոչարյան՝ էն կողմ․․․ 11-րդ բանակն արդեն բերեցին Հայաստան՝ Ղազախի և Իջևանի կողմից, պարզապես փորձում է Կարմիր բանակն այստեղ ուժեղանալ, որովհետև տարածաշրջանում փորձություններ են սպասվում և ինքը Թուրքիայի հետ եղբայրություն է անում, պարտավորություն ունի և պետք է կատարի։

-Ալիևի ռեժիմի խոսնակի դերում գտնվող նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովն է նշում «Ռուս-թուրքական տանդեմը, որը մենք ներգրավել ենք վերաինտեգրման հարցում աջակցության համար, մեզ համար լիովին ընդունելի է: Այդ ձևաչափը չի ենթադրում Ղարաբաղի որևէ կարգավիճակ: ԵԱՀԿ ՄԽ-ին վերակենդանացնելը, ԵՄ մի շարք երկրների՝ կարգավիճակի մասին թեմատիկայի վերակենդանացումը, ոչնչի չի հանգեցնի»։ Հայաստանը, ստացվում է, համաձա՞յն է այս ձևաչափին։

-Եկեք արդարամիտ լինենք և հիշենք՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի և Պուտինի հետ կանգնած Մոսկվայում կարճատև հաղորդմանը համարձակություն ունեցավ ասելու՝ «Մեզ համար ընդունելի է Մինսկի խումբը»։ Այսինքն, ուզում եք ասել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն հանկարծ պիտի հանդուրժեն այս թեժ, նավթային ռեսուրսներով հարուստ տարածաշրջանում ինչ-որ կործանվող կայսրություն՝ ՌԴ-ն և Թուրքիան, առանց ուրիշների շահերը հաշվի առնելու, ինչ-որ բա՞ն անեն։

-Բայց չէ՞ որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստեղծված իրավիճակը համաձայնեցված էր նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այսինքն՝ այն, ինչ պիտի կատարվեր, արդեն տեղի ունեցավ։

-Ի սեր Աստծո, սպասեք՝ թող նախ պատերազմն ավարտվի։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Խաղաղություն, թե պատերազմ» փառահեղ գործում այսպիսի մի հրաշալի արտահայտություն էր արել՝ «Շատերն են ճակամարտը պատերազմի հետ շփոթել և դրա համար վճարել են»։ Այնպես որ՝ եկեք չշփոթենք՝ պատերազմը դեռ չի ավարտվել։ Հիմա ընթանում է պատերազմի՝ չկրակելու փուլը, ո՛չ ավելին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան