Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու համար դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Այսօր` մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից Լեռնային Ղարաբաղում հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար, տեղեկացնում է ԻՆֆորմացիայի ազատության կենտրոնը։

Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։

Դիմողները պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի ռմբակոծման ընթացքում խախտել է նրանց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները։ Այս իրավունքները պաշտպանվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով։

Դիմողներին դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև հայաստանյան իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Վերջինիս խոսքերով. «Այս գործը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի լրագրողական համայնքի համար։ 2020թ․ հոկտեմբերին, Արցախում ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման արդյունքում առնվազն վեց լրագրող է վիրավորվել, զոհվել է լրագրողի ուղեկցորդ։ Թեև հակամարտության գոտիներում աշխատող մեդիա աշխատակիցները քաղաքացիական անձի կարգավիճակ ունեն և պաշտպանվում են միջազգային մարդասիրական իրավունքով, այս հակամարտության ընթացքում այս սկզբունքը չի հարգվել հավուր պատշաճի։ Լրագրողները ռազմական թիրախներ չեն, նրանց անվտանգությունը պետք է երաշխավորվի, քանի որ նրանք, պատերազմական գոտում վտանգելով իրենց կյանքը, իրենց մասնագիտական պարտքն են կատարում։ Ես հպարտ եմ լինել փաստաբանական այս թիմի անդամը, որը մշակել է այս ռազմավարական դատավարության գործը՝ Ադրբեջանի կառավարությունից պահանջելով ճանաչել տուժած լրագրողների իրավունքների խախտման փաստը և համապատասխանաբար փոխհատուցել»։

«Մեդիա դիֆենսի» իրավաբանական բաժնի ղեկավար Փադրեյգ Հյուզն ասում է․ «Զինված հակամարտությունների ընթացքում ճշգրիտ և իրազեկ լրագրողական գործունեության կարևորությունը չի կարելի գերագնահատել, և հատկապես այն պատճառով, որ լրագրությունը հաճախ ազդում է պատերազմող կողմերի վարքի վրա։ Այս հարձակումը թույլ չտվեց լրագրողներին կատարել իրենց աշխատանքը այնինչ այս դեպքը հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մեդիայի վրա բազմաթիվ հարձակումներից մեկն էր միայն։ Այս հակամարտությունը բնութագրվել է որպես «պատերազմների ապագան» ցույց տվող, ուստի մենք հուսով ենք, որ Դատարանը կորոշի, որ այդ ապագայում հարկ է ապահովել լրագրողների համար պատշաճ պաշտպանության միջոցներ, որպեսզի նրանց տրամադրած տեղեկատվության որակն ու անկախությունը որևէ կերպ չտուժի»։