Հրանտ Դինքի սպանության գործով 3 նախկին բարձրաստիճան սպա է դատապարտվել ցմահ ազատազրկման

Լուրեր

17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
Բոլորը

Թուրքիայի ոստիկանության նախկին բարձրաստիճան երեք սպա ցմահ ազատազրկման է դատապարտվել 2007-ի հունվարին հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված է եղել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում կոչվում է FETO և համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Հեռակա կարգով  մեղադրանքներ են ներկայացվել նաև Գյուլենի դեմ, որն ապրում է ԱՄՆ-ում:

Գործակալության տվյալներով ՝ Ստամբուլի դատարանը մեղավոր է ճանաչել Դինքի սպանությունը նախապատրաստելու մեջ և ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչություն նախկին  պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական վարչություն նախկին պետ Մուհարեմ Դեմիրքալեն:

Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: Լրագրող Էրջան Գյուն, որը մեղադրվել է FETO- ին անդամակցելու մեջ, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:

 

Տաթև Ֆռանգյան