Ռուս զինծառայողների այցը մշտական է. Տավուշի շրջանների հանձնումը բացառում եմ. մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
19.08.2026 | 10:23
Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի
19.08.2026 | 10:11
ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր
19.08.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 09:54
Ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար
19.08.2026 | 09:47
Նախկինում դատապարտված 266 անձ Ոստիկանության հատուկ միջոցառումներով բաժիններ է ներկայացվել
19.08.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Բոլորը

Տավուշի սահմաններին հանգիստ է, չկա որևէ քննարկում սահմանային փոփոխության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Ինչ վերաբերում է ռուս զինծառայողների այցելությանը Տավուշի մարզ, դա կապված է եղել ՊՆ և ԳՇ գործառույթների և պարտականությունների կատարման հետ»,- նշեց մարզպետը՝ հորդորելով այդ թեմայով լրացուցիչ հարցերն, մասնավորապես հարցին՝ նրանք ռուս զինվորներ են թե խաղաղապահներ, դիմել ՊՆ-ին և ԳՇ-ին:

«Մենք պատերազմական երկիր ենք, և կան հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն, թող պատասխանատու գերատեսչությունը որոշի՝ տեղեկություն տալ թե ոչ»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ այս պահին մարզում չկան ռուս զինծառայողներ:

«Բացառում են Տավուշի մարզից տարածք հանձնելու որևէ գործընթաց, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ես ապրում եմ այս երկրում, և ես եմ այդ մարզի պատասխանատուն, և եթե որևէ վտանգ լինի Տավուշի սահմանին, ես առաջինը կլինեմ, որ կկանգնեմ սահմանում՝ վտանգը չեզոքացնելու: Հայ ժողովրդի համար այս թեման պետք է փակ լինի, քննարկման առարկա չդառնա, մեր մոտեցումներով չպետք է թշնամու ջրաղացին ջուր լցնել»,- ընդգծեց մարզպետը:

Մանրամասները՝ տեսանյութում: