ԿԳՄՍ-ն հանրային քննարկում է նախաձեռնել՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

«Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նոր կարգավորումներ են նախատեսված: «Նախադպրոցական կրթությունը ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններից է. 2023 թվականի համար ամրագրված է, որ անհրաժեշտ է առնվազն 70 տոկոս ընդգրկվածություն ապահովել այս տարիքային խմբի համար: Ներկայում քայլեր ենք ձեռնարկում այդ ընդգրկվածությունը մեծացնելու համար: Մասնավորապես, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունումից հետո մշակվել և հաստատվել է նախադպրոցական կրթության ոլորտում ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդելների ներդրման կարգը: Առաջիկայում կհայտարարենք մրցույթ, որին կարող են մասնակցել և պետական աջակցություն ստանալ այն համայնքները, որոնք չունեն նախադպրոցական կրթության ծառայություններ»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ որոշ խմբերի համար նախատեսվում է նաև նախադպրոցական կրթության ծառայություններից օգտվելու պետական ֆինանսավորում, որն այս պահին քննարկման փուլում է:

«Հուսով ենք՝ այդ նախագիծը կներառվի հաջորդ տարվա բյուջետային հայտում: Դրանով նախատեսվում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռել օգտվել նախադպրոցական կրթության ծառայություններից: Ընդգրկվածության ծավալները մեծացնելուց զատ՝ շատ կարևոր է նաև, թե ինչ բովանդակության կրթություն և ինչ ծառայություններ ենք տրամադրում երեխաներին: Այս տեսանկյունից կարևոր է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի նախագիծը, որը մշակել է աշխատանքային մեծ խումբ»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբի անդամներին, որոնք, ըստ փոխնախարարի, նախադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտի գործող մասնագետներ են, ինչպես նաև տարբեր ուղղություններով մասնագիտացած փորձագետներ, մասնավորապես, հոգեբաններ, ներառական կրթության մասնագետներ:

«Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանակրթության պետական չափորոշչի փոփոխությամբ, և դա բնական է, քանի որ նախադպրոցական կրթությունը դիտելով իբրև հանրակրթության սկզբնական աստիճան՝ մենք պետք է փորձենք դրանց միջև ապահովել հարթ անցում: Հետևաբար, չափորոշիչը մշակվել է հենց այդ տրամաբանության հիմքով՝ երկու տեսանկյունից: Առաջինը մեթոդաբանականն է, այն է՝ կարողունակությունների վրա հիմնված մոտեցման տրամաբանությունը, և երկրորդը՝ թե ինչպես ենք նախադպրոցական կրթության ավարտին ապահովելու այն վերջնարդյունքները, որոնցով սկսվում է տարրական դպրոցը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ երեխաների կրթության գործընթացում կարևորելով ամբողջական տրամաբանության և մոտեցման ապահովումը:

Ըստ փոխնախարարի՝ չափորոշչի հաստատումից հետո մեծ աշխատանք է նախատեսվում՝ առաջին հերթին նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և ներդրման ուղղությամբ: «Հիշեցնեմ, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարևոր փոփոխություններից մեկը ոլորտի մասնագետների՝ տարեկան առնվազն 1/5-ի շարունակական վերապատրաստումն է: Սա շատ կարևոր բաղադրիչ է, քանի որ մշակված բոլոր լավ ծրագրերը կմնան թղթի վրա, եթե չունենանք այն մարդկային ռեսուրսը, որի միջոցով դրանք կարող են կյանքի կոչվել: Չափորոշիչն իրականացվող փոփոխությունների ընդամենը մի բաղադրիչն է. ամբողջական փոփոխություններ տեղի կունենան, եթե բոլոր գործընթացներն իրականացնենք փոխկապակցված, համահունչ և ժամանակային ճիշտ հաջորդականությամբ»,- ասել է փոխնախարարը և հույս հայտնել, որ քննարկման ընթացքում հնչած դիտարկումները և առաջարկությունները կօգնեն էլ ավելի բարելավել նախագիծը և որպես արդյունք՝ ունենալ մասնակցային գործընթացով անցած փաստաթուղթ:

Փոխնախարարի ելույթից հետո ներկաները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Ծավալվել է բուռն քննարկում, որի ընթացքում չափորոշիչը մշակած աշխատանքային խումբը հանգամանալից պատասխանել է ներկաների բոլոր հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: